Շտապ հավաք` աղմկահարույց «փաստաթղթի» հարցով. նախարարը հերքում է լուրերը
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ եթե որևէ փաստաթուղթ գոյություն չունի, ապա գերատեսչությունը պետք է համոզիչ կերպով հերքի բոլոր հրապարակումները:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ այսօր` ժամը 12։00-ին, արդարադատության նախարարության առջև շտապ հավաք են կազմակերպում։ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել` հայտնելով, որ հավաք են կազմակերպելու` պահանջելով հրապարակել հունվարի 11-ին իբրև թե ստորագրվելիք պայմանագրի նախագիծը։
Telegram–ի հայաստանյան ի որոշ ալիքներ ավելի վաղ հայտնել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է հունվարի 11-ին Մոսկվայում փաստաթղթեր ստորագրել, որոնք իբր պետք է «ամրագրեն Ադրբեջանին Հայաստանի ինքնիշխան տարածքների փոխանցումը», Նախիջևանի ինքնավարությունը Ադրբեջանի հետ կապող տրանսպորտային միջանցքի բացումը, ինչպես նաև Ղարաբաղից զորքերի դուրսբերումը: Հրապարակումներում նաև նշվում էր, որ պայմանագրի նախագիծն արդեն պատրաստ է և գաղտնի ուղարկվել է արդարադատության նախարարություն ՝ ձևակերպումները ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար:
Ըստ Մելիքյանի` եթե որևէ փաստաթուղթ գոյություն չունի, ապա գերատեսչությունը պետք է համոզիչ կերպով հերքի այդ բոլոր հրապարակումները:
Արդարադատության նախարար Ռուսատն Բադասյանը, սակայն, արդեն հերքել է շրջանառվող լուրերը։
Ցավոք, ապատեղեկատվությամբ մարդկանց նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու գործելաոճը չի դադարում։ ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։ Մամուլում տարածվող տեղեկությունը սուտ է»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է նախարարը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 10:22
Добиться освобождения пленных и восстановления прав карабахских армян можно только путем международного давления на Азербайджан. Об этом юрист, эксперт по международному праву, бывший замминистра юстиции Арам ОРБЕЛЯН заявил Sputnik Армения.
-
2025-07-17 09:51
«Пашиняны приходят и уходят, а Армения остается», – заявил председатель комитета по обороне Госдумы Андрей Картаполов, коснувшись того, что Никол Пашинян считает более вероятным выход Армении из ОДКБ, чем восстановление членства в этой организации.
-
2025-07-17 09:39
Президент Сербии Александр Вучич заявил, что оппозиционные активисты и студенты, участвующие в протестах, планируют 20 июля напасть на палаточный лагерь его сторонников в центре Белграда. Его слова приводит РИА Новости.
-
2025-07-17 09:37
Представители сборной Армении Тигран Киракосян (весовая категория до 48 кг) и Сурен Катвалян (до 60 кг) стали победителями юниорского чемпионата Европы по боксу, проходившего в сербском городе Нови-Пазар. Об этом сообщает Европейская федерация бокса.