Թշնամին հունվարի 11-ին նոր ակնկալիքներ ունի, օր առաջ պետք է հասնել ՀՀ վարչապետի հրաժարականին. հայտարարություն
Պարտություն կրած և կապիտուլյացիա կնքած ղեկավարի հետ բանակցելու ցանկություն կունենա միայն թշնամին, ով հունվարի 11-ին նոր ակնկալիքներ ունի, ուստի կոչ ենք անում ՀՀ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին, հասարարակության լայն շրջանակներին օր առաջ հասնելու ՀՀ վարչապետի հրաժարականին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի «Արդարություն» կուսակցությունը։
Տարածված հայտարարության մեջ ասվում է.
«Արցախի հիմնախնդրի և միջազգային հարաբերությունների վերաբերյալ Արցախի և Հայաստանի իշխանությունների պարտվողական կեցվածքը, տրամագծորեն հակառակ քաղաքական հայտարարությունները հանգեցրեցին նրան, որ աշխարհը սկսեց Ղարաբաղյան հիմնախնդիրն ընկալել ոչ թե ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքար, այլ որպես զուտ տարածքային վեճ, որի աղետալի հետևանքները հայ ազգը կրում է այսօր:
44 օր շարունակ խաղաղ բնակչության ամենօրյա ռմբակոծությամբ, արգելված զինատեսակների օգտագործմամբ, գերիների խոշտանգմամբ պատերազմական հանցագործությունների համար չպատժված Իլհամն արդեն իրեն իրավունք է վերապահում վերահսկել հայ կամ այլ պաշտոնյաների ելքն ու մուտքը Արցախ։ Միջազգային հանրության անտարբերության, Հայաստանի և Արցախի իշխանությունների քար լռության ներքո հոխորտում է, թե` Արցախը «իրենց տարածքն է», վախեցնում է, թե` Հայաստանից Արցախ պաշտոնյայի այցի և այդպիսվ իրեն զայրացնելու դեպքում «պատասխանը շատ կոշտ կլինի»:
Արցախի «Արդարություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության աննախադեպ ագրեսիվ և անպատասխանատու պահվածքը, կոչ է անում միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին, մասնավորապես Արցախի Հանրապետությունում խաղաղարար առաքելություն իրականացնող և կողմերի միջև հրադադարի երաշխավորը հանդիսացող Ռուսաստանի Դաշնությանը դատապարտել Ալիևի նման ռազմատենչ գործելաոճը, քանզի ուժի միջոցով հակամարտությունների լուծումը կարող է աղետալի նախադեպ դառնալ այս տարածաշրջանի համար:
Արցախի «Արդարություն» կուսակցությունը փաստում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված հրադադարը պետք է Արցախի Հանրապետության կարգավիճակի( մինչև հակամարտության լուծումը ստատուս քվոյի վերականգնում) և սահմանների վերականգման առումով քաղաքական բովանդակություն ստանա, այլապես առկա խնդիրներն ական են դրված տարածաշրջանի խաղաղության տակ:
Արցախի «Արդարություն» կուսակցությունը համոզված է, որ պարտություն կրած և կապիտուլյացիա կնքած ղեկավարի հետ բանակցելու ցանկություն կունենա միայն թշնամին, ով հունվարի 11-ին նոր ակնկալիքներ ունի, ուստի կոչ ենք անում ՀՀ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին, հասարարակության լայն շրջանակներին օր առաջ հասնելու ՀՀ վարչապետի հրաժարականին»։
ՓԱՍՏԻՆՖՈ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 18:04
Экс-президент Армении и лидер Республиканской партии Серж Саргсян резко осудил кампанию премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви (ААЦ) и Католикоса всех армян Гарегина II, заявив, что эти нападки являются частью более широкой идеологической стратегии власти.
-
2025-06-10 17:20
Глава ереванского административного района Шенгавит Размик Мкртчян 10 июня написал заявление об отставке.
-
2025-06-10 17:18
«Дорогие соотечественники, благочестивые последователи Армянской Апостольской церкви! Действующие власти Армении продолжают атаки против наших национальных ценностей, единства, веры и церкви», – написал председатель партии «Айреник» («Отечество»), бывший директор СНБ Армении Артур Ванецян.
-
2025-06-10 17:17
Глава парламентской фракции "Айастан" Сейран Оганян назвал запрос генпрокурора Армении Анны Вардапетян о начале уголовного преследования в его отношении политическим заказом премьер-министра Никола Пашиняна.