Последние новости

Անհետ կորած զինծառայողների հարազատները նստացույց են անում Էջմիածնի զորամասի մոտ

Անհետ  կորած զինծառայողների հարազատները նստացույց են անում Էջմիածնի զորամասի դիմաց։ Նրանք հանդիպում են պահանջում զորամասի հրամանատարական կազմի հետ։ 81 օր է՝ որեւէ տեղեկություն չունեն իրենց զինվորների մասին, որոնք նրանց խոսքով՝ անհետ կորել են Զանգելանի տարածքում։

«Եթե աթոռակռիվ լիներ հիմա բոլոր պատգամավորներն այստեղ կլինեին։ Քանի՞ պատգամավոր ունենք, մեկն արձագանքե՞ց, եկա՞վ մեր կողքին կանգնեց էս 81 օրերի ընթացքում։ Դե թող մի պատգամավոր, մի պատկան մարմին գա, կանգնի, ասի՝ ժողովուրդ ջան, մենք ձեր կողքին ենք, բայց ոչ մեկ չեկավ։ Իրենք չեն տեսնո՞ւմ, որ մենք էստեղ ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ