ԿԵՆԴԱՆԻ ԴԻԱԿԸ ԿԱՐՈՂ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ՄԻԱՅՆ ՄԵՌԵԼԱԾԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Շոկի, ստրեսի, ցավի ու ցասման երեք ամիսներն այսօր մեզ մոտեցրել են այն սահմանագծին, որը կարող է վերջ դնել Հայաստանի ինքնիշխանությանն ու պետականությանը՝ լրջորեն վտանգելով հայ ժողովրդի բուն գոյությունը հայրենի հողի վրա: Արցախը հանձնելուց հետո կոլաբորացիոնիստների թիմը պատրաստվում է նոր փուլի. Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասը փաստացի հանձնելուն՝ որպես անհասկանալի պատկանելության և ենթակայության տրանսպորտային միջանցք, որը ծառայելու է բացառապես այլ պետությունների շահերին և վերածելու հայ ժողովրդի պետական ու ազգային անվտանգությունը ծայրաստիճան փխրուն, երևութական և երրորդ կողմերի կամքից ու շահերից կախված ինչ-որ բանի։
Արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր աչքի առաջ պատրաստվում է հերթական դավաճանական համաձայնագրի ստորագրումը, որը, դրա հեղինակների մտահղացմամբ, պաշտոնապես հաստատում և լեգիտիմացնում է այն բանավոր պայմանավորվածությունները, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից ծածուկ տվել է թուրքերին ու ռուսներին և որոնց վտանգավորության մասշտաբները հայ հասարակությունը բոլոր այս երեք ամիսներին փորձում է հասկանալ՝ չունենալով հավաստի տեղեկատվություն։ Երկիրը կանգնած է անդունդ գահավիժելու ակնհայտ վտանգի առջև, քանզի իշխանություն կոչեցյալը ոչ այլ ինչ է, քան «Հայրենիք» հասկացողությունից, խղճից և բարոյական որևէ սկզբունքներից զուրկ հարյուրից քիչ ավելի մարդկանց խառնակույտ, որոնց համար բարձրագույն արժեքը սեփական բարեկեցությունն է։ Իսկ պետության ղեկավար կոչեցյալը արդեն ոչ այլ ինչ է, քան կենդանի դիակ, պլաստիլինե անլեզու գաճաճ, որից կարելի է առանց դժվարության պոկել ցանկացած բան ստորագրելու համաձայնություն ու պատրաստակամություն՝ անձնական անվտանգության և... իշխանության ղեկին մնալու երաշխիքների դիմաց։
Այն, ինչի մասին գաղտնի պայմանավորվածություն է եղել նոյեմբերի 9-ին, այսօր արդեն դարձել է ակնհայտ. Փաշինյանին տանում են, հենց տանում են Մոսկվա՝ ստորագրելու Հայաստանի համար խայտառակ ու կործանարար հերթական փաստաթուղթը, որպեսզի միջանկյալ վերջակետ դրվի այն ծրագրում, որի իրականացման համար էլ նրան իշխանության բերեցին։ Իրավիճակի անհեթեթությունն ամփոփված է նրանում, որ հասարակությունը, որը փորձում է կենտրոնացնել ուժերը, իր մեջ կամք գտնել սթափվելու և փրկելու պետությունը, գերազանց գիտակցում է երկրի գլխին կախված վտանգը. խոսքն արդեն ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի նախիջևանացման մասին է։ Բայց այդ նույն հասարակությանը՝ հայության ազգային քաղաքական, մտավոր, մշակութային և ռազմական վերնախավին, ըստ էության, փորձում են դատապարտել միայն փաստերի անզոր արձանագրման և վերջնական աղետը կանխելու անհնարինության։
Մի ողջ ինքնաթիռ՝ հատուկ չվերթով, ինչպես գրում են ԶԼՄ-ները, Մոսկվայից Երևան է ժամանել՝ ապահովելու համար այդ վերջին (?) կետը։ Հասկանալի է, որ հենց հունվարի 11-ի համար էլ ժամանակ էին ձգում՝ ամեն կերպ պահելով Նիկոլին իշխանության ղեկին, տարածաշրջանի աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական վերաձևման հեղինակները, որոնք այս գործընթացում Հայաստանին հատկացրել են բացառապես գործիքի ու զոհի դեր։ Նման խղճուկ դերի կարող էր համաձայնել միայն Փաշինյանի պես կատարյալ տականքն ու ողորմելին, որին, դատելով ամենից, պատրաստել են այդ հանցավոր նպատակի համար շատ վաղուց՝ Տեր-Պետրոսյանի հեռանալու ժամանակներից ի վեր։ Այժմ բժիշկների, հոգեբույժների, հատուկ ծառայությունների ներկայացուցիչների և Աստված գիտի, թե էլ ում մի ամբողջ թիմ ժամանել է Երևան՝ մեն-միակ նպատակով. տանել կենդանի դիակին համաձայնագրի ստորագրման վայր և ապահովել նրա ստորագրությունը։
Հայ ժողովրդի շահերի դավաճանության շղթայում հաշվի առնված չէ մեկ բան. այդ կամազուրկ լեշը վաղուց արդեն իրավասու չէ ներկայացնել Հայաստանը, առավելևս Արցախը, քանի որ չկա որևէ լուրջ ու հեղինակավոր ազգային և հասարակական ինստիտուտ, որ չպահանջի նրա հրաժարականը և չհամարի, որ Փաշինյանը ոչ մի ընդհանուր բան չունի իրական շահերի հետ և որևէ իրավունք չունի բանակցելու Հայաստանի Հանրապետության անունից:
Նոյեմբերի 10-ից սկսած՝ նրան հետևողականորեն մերժում է հայկական քաղաքական ուժերի, մասնագիտական, ստեղծագործական, կրթական, գիտական, մշակութային, մարզական և այլ միավորումների ու կառույցների ճնշող մեծամասնությունը։ Նրա հրաժարականը հրապարակավ և բազմիցս պահանջել է Հայ Առաքելական Եկեղեցին՝ ի դեմս երկու Կաթողիկոսների, Սփյուռքի բոլոր ազդեցիկ կազմակերպությունները, բազմաթիվ նշանավոր գործիչներ բոլոր ոլորտներից։ Նրան կտրականապես չեն ցանկանում տեսնել և արգելափակում են ճանապարհը Հայաստանի յուրաքանչյուր մարզում, յուրաքանչյուր գյուղում ու քաղաքում։ Նրան աջակցում են միայն իր իսկ կուսակցության խմբակցությունը և իր կառավարության անդամները. այն բացառիկ տականքները, որոնք իր հետ միասին եկան իրականացնելու հակահայկական զազրելի ծրագիրը, ինչպես նաև զոմբիացված տգետների խումբը, որոնք պատրաստ են դառնալ թուրքական վիլայեթի բնակիչ, միայն թե գավառապետը Փաշինյանը լինի։
Սրանք փաստեր են, որոնք ոչ ոք չի կարող վիճարկել, սա այն իրականությունն է, որում մենք ապրում ենք վերջին երեք ամիսներին, ամեն օր ստանալով Փաշինյանի ու իր թիմի՝ ծայրահեղ ցինիզմի մղումով շարժվող ու պաղած աչքերով կենդանի դիակների հրեշավոր դավաճանության նորանոր ապացույցներ։ Եթե Հայաստանը և հայությունը կտրականապես մերժում են այդ սուբյեկտին որպես պետության ղեկավար, եթե հասարակայնությունը վաղուց քննարկում և պահանջում է ամենածանր հոդվածներով քրեական գործ հարուցել նրա դեմ և պատասխանատվության ենթարկել պետության դեմ կատարած հանցագործության համար, ապա ո՞ւմ կարող է ներկայացնել այդ ողորմելի արարածը, որն անզոր է ժողովրդի անեծքներից պաշտպանել նույնիսկ սեփական զավակներին:
Պատասխանն ակներև է և կասկածից վեր. Փաշինյանը վաղուց, առնվազն նոյեմբերի 9-ից ներկայացնում է միմիայն իրեն ու իր թիմին և իրավազոր չէ ստորագրել անգամ ամենից անմեղ փաստաթուղթը, իսկ ճակատագրական համաձայնագրի մասին, որը կարող է փլուզել երկիրն ու պետությունը, առավելևս խոսք անգամ լինել չի կարող։ Նրա գործողությունների անիրավաչափությունը, իրավական նորմերի կոպիտ խախտումները, ընդհուպ մինչև սահմանադրական կարգի տապալում, համոզիչ կերպով ապացուցված են մասնագետների կողմից և հետագայում հանգեցնելու են լրջագույն խնդիրների՝ կապված իր ստորագրած ցանկացած փաստաթղթի լեգիտիմության և իրավազորության հետ։ Նրան չի կարելի նույնիսկ պարզապես դուրս թողնել երկրից. Գուցե հենց դրա համա՞ր է մի ամբողջ հատուկ ինքնաթիռ ուղարկվել կենդանի դիակի դուրսբերումն ապահովելու համար՝ որպես կարճաժամկետ արժեքավոր բեռ, որին կարող են բալաստի պես պարզապես դուրս նետել ստորագրելուց հետո, կամ էլ ողորմածաբար ապաստան տրամադրել՝ որպես խոստումների կատարում։
Եթե այն, ինչ գրում ու խոսում են ստորագրման պատրաստվող փաստաթղթի բովանդակության մասին, ճիշտ է, եթե անգամ այդ ամենը ճիշտ է կիսով չափ, ապա Նիկոլը պարզապես չի վերադառնա իր դավաճանած ու վաճառած Հայաստան։ Այդ դեպքում նույնպես նրա ստորագրությունը չի կարող ունենալ որևէ իրավաբանական ուժ, և համաձայնագիրը չի կարող իրականացվել՝ չնայած ամենահզոր պետությունների բոլոր ջանքերին։ Քանզի չի կարող ինքնասպան լինել մի ամբողջ ժողովուրդ, հոժարակամ ձգելով պարանը սեփական վզին ու զոհաբերելով իր գոյաբանական շահերը հանուն օտարների։
Կենդանի դիակը կարող է ստորագրել միայն մեռելածին փաստաթղթեր, որոնք չեն կարող որևէ կայունություն ապահովել այն տարածքում, որին դրանք վերաբերում են։ Հայաստանի Հանրապետությանը պարտադրված դավաճանական համաձայնագրերը չեն կարող իրականացվել հայ ժողովրդի հաշվին, արմատապես հակասելով նրա կենսական, գոյաբանական շահերին։ Մենք կոտրված ենք դավաճանությունից, մենք խոնարհված ենք ահավոր կորուստներից և ջախջախված անտանելի ցավից, բայց մենք դեռ ողջ ենք, մենք կարող ենք պայքարել և պայքարելու ենք։ Ի տարբերություն կենդանի դիակների, որոնց ոսկորների պարկի պես դուրս են բերում երկրից բացառապես այլ պետության հատուկ ինքնաթիռով, և որոնք ոչ մի իրավունք չունեն ներկայացնել ապրելու, արարելու և հաղթելու ցանկությամբ առլեցուն ժողովրդին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-12-20 09:36
Прошло чуть больше месяца после окончания СОР29, и маски оказались сорваны окончательно. Вслед за откровенным и беспрецедентным по наглости интервью Алиева российским СМИ выступил его подельник в Ереване, и стало ясно, что Пашинян согласен практически на все требования Баку, не выдвигая при этом ни единого своего условия. В том числе – даже не заикаясь о том, что однозначно и категорично является требованиями не денонсированного ни одной из сторон-подписантов соглашения от 9 ноября 2020г. и международного права. А именно: освобождения незаконно содержащихся в Баку армян и деоккупации суверенной территории Армении.
-
2024-12-16 09:31
На днях спецпосланник Пашиняна на переговорах с Турцией Рубен Рубинян поведал о некоторых подробностях ноябрьской встречи двух делегаций на границе. Интервью оказалось достаточно примечательным в том плане, что доказало два неопровержимых факта. Во-первых, турки не предпринимают ровным счетом ничего в направлении «нормализации отношений», не выполняя даже уже достигнутые договоренности. Во-вторых, Рубинян и в его лице власти РА, усиленно делают вид, что не понимают этого, с ослиным упрямством повторяя, что процесс надо продолжать, несмотря ни на что.
-
2024-12-13 09:43
Вчера исполнилось ровно 2 года с начала блокады Арцаха, ставшей очередным этапом геноцидальных действий против армянского народа и закончившейся военной агрессией и насильственной депортацией 120-тысячного населения республики. На фоне разворачивавшегося 10 месяцев масштабного преступления мировое сообщество не предприняло ничего, чтобы остановить преступника. Даже отказ выполнять решения Международного суда ООН не привел к каким-либо практическим шагам, несмотря на звучавшие отовсюду многократные призывы ввести против Азербайджана санкции.
-
2024-12-11 09:17
«Права человека требуют ежедневных усилий и обязательств. Как Защитник прав человека я придаю важность не только работе для людей, но и работе с людьми. Надеюсь, что моя и сотрудников аппарата ЗПЧ ежедневная деятельность способствует защите прав каждого члена общества и гарантированию права на достойную жизнь». Такими вот красивыми словами обратилась к общественности вчера, в Международный день прав человека, Анаит Манасян, занимающая кресло омбудсмена Армении, но куда больше известная как защитник власти.