Последние новости

Փաշինյանը մեկնում է Մոսկվա․ Կրեմլը հաստատեց

Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը Մոսկվայում։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի կայքը։

Նախատեսվում է, որ կողմերը կքննարկեն 2020թ.նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության իրականացման ընթացքը և կքննարկեն տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ հետագա քայլերը:

Կրեմլի հայտարարության մեջ նշված է, որ հատուկ ուշադրություն կդարձվի ռազմական գործողությունների հետեւանքով տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև առեւտրատնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման և զարգացման հարցերին:

Բացի այդ, նախատեսված են Վլադիմիր Պուտինի առանձնազրույցներն Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ։

Հավելենք, որ Կրեմլի հայտարարությունից րոպեներ անց Փաշինյանի պաշտոնական կայքում հայտնվեց տեղեկություն նրա՝ Մոսկվա մեկնելու վերաբերյալ։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ