Զանգելանում 14 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել
Զանգելանում 14 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
Նա նշել է, որ Զանգելանում որոնողական աշխատանքները դեռ չեն ավարտվել և շարունակվելու են վաղը։ Նաև որոնողական խմբեր են աշխատելու Հադրութում, Մարտունիում, Ջեբրայիլում և Կուբաթլուում։ Հադրութում երկու խումբ է աշխատելու․ մեկը փնտրելու է դիեր, մյուսը՝ անտառներում պատսպարված և հնարավոր է՝ ողջ մնացած զինծառայողներին։
Նշենք, որ նոյեմբերի 13-ից մինչև հունվարի 10-ը իրականացած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1211 դի, գտնվել է 9 ողջ մարդ՝ 7-ը զինծառայող, 2-ը քաղաքացիական անձ՝ հայր և որդի Հադրութից։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 13:59
Несмотря на прежние заявления, Совет по защите прав арцахцев всё же решил встретиться с представителями офиса вице-премьера Тиграна Хачатряна.
-
2025-07-14 13:55
В отношении двух сотрудников автозаправочной станции, расположенной вблизи Эчмиадзина возбуждено уголовное дело за сокрытие следов убийства.
-
2025-07-14 13:53
В Брюсселе началась встреча между премьер-министром Армении Николом Пашиняном, председателем Европейского совета Антонио Коштой и главой Еврокомиссии Урсулой фон дер Ляйен.
-
2025-07-14 13:49
С 11 по 13 июля в Армению въехали 99 автоцистерн со сжиженным газом. Об этом сообщил министр экономики республики Геворк Папоян в социальных сетях.