ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Պանդեմիան մերկացրել է մեր աշխարհի թույլ կողմերը
Զարգացած մի շարք պետություններ անտեսում են իրավունքն ու քիչ զարգացած երկրների պահանջները կորոնավիրուսի դեմ իրենց բնակչության պատվաստման ապահովման հարցում: Այս մասին ՄԱԿ-ի 75-ամյակի առիթով Լոնդոնում կայացած միջոցառմն ժամանակ տեսակապով իր ելույթում նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Պանդեմիան մերկացրել է միջազգային համերաշխության համագործակցության լուրջ խնդիրները: Բոլորովին վերջերս մենք տեսանք դրա արտացոլանքը պատվաստանյութերի ազգայնացման մեջ, երբ որոշ հարուստ երկրներ մրցակցում էին սեփական բնակչության համար պատվաստանյութ գնելու համար՝ հաշվի չառնելով նման հնարավորությունը աղքատ երկրների համար»,-ասել է նա:
Գուտերիշն ընդգծել է, որ պանդեմիան «անհամաչափ եւ սարսափելի ազդեցություն է ունեցել աղքատների, տարեցների եւ երեխաների, սահմանափակ հնարավորություններով մարդկանց եւ փոքրամասնությունների վրա, այն աղքատացրել է մոտ 88 մլն մարդու եւ ավելի քան 270 մլն մարդու պարենի պակասի սպառնալիքի առջեւ կանգնեցրել»:
«Պանդեմիան մերկացրել է մեր աշխարհի թույլ կողմերը: Դրանք վերացնելու համար անհրաժեշտ է կրճատել անհավասարությունն ու անարդարությունը, ինչպես նաեւ ամրացնել փոխադարձ աջակցության ու վստահության հանգույցները»,-վստահություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Կորոնավիրուսի պանդեմիայի սկզբից աշխարհում վարակվել է ավելի քան 89,6 մլն մարդ, մահացել ավելի քան 1,9 միլիոնը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-07-01 04:5744
Движение сопротивления соберется завтра утром у входа в Национальное Собрание, на улице Демирчяна. Об этом сообщил на своей странице в Facebook основатель инициативы «Голос молодежи» Оганес Арутюнян.
-
2022-07-01 04:5348
В случае изменения маршрута Лачинского коридора жители села Ахавно могут быть размещены в общинах Хин Шен и Мец Шен. Об этом сообщил омбудсмен Арцаха Гегам Степанян.
-
2022-07-01 04:5052
США в 2023 году выделят Армении финансовую помощь в размере 60 миллионов долларов, еще 2 миллиона планируется предоставить Нагорному Карабаху, сообщает Армянская ассамблея Америки.
-
2022-07-01 04:4451
После стычки, произошедшей в Ереване между родственниками погибших военнослужащих и двумя гражданами, один человек был подвергнут приводу. Об этом сообщили газете "168 жам" в пресс-службе полиции.