Բիձինա Իվանիշվիլին բաց նամակ է հրապարակել իր` քաղաքականությունից հեռանալու մասին
Իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր եւ նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին բաց նամակ է հրապարակել, որում հայտարարել է քաղաքականությունից հեռանալու իր որոշման մասին, փոխանցում է «Sputnik- Վրաստան»-ը: «Ես որոշում եմ կայացրել վերջնականապես հեռանալ քաղաքականությունից եւ ամբողջությամբ թողնել կառավարման ղեկը: Կարծում եմ, որ իմ առաքելությունն իրականացված է»,- գրել է Իվանիշվիլին:
Բիձինա Իվանիշվիլին ծնվել է 1956 թվականի փետրվարի 18-ին Սաչխերի շրջանի Չորվիլա գյուղում (Իմերեթի շրջան` Արեւմտյան Վրաստան): 2011-ին նա հայտարարել էր քաղաքականությամբ զբաղվելու իր մտադրության մասին եւ հիմնադրել «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, որն իշխանության էր եկել 2012 թվականի հոկտեմբերին կայացած ընտրություններից հետո չորս այլ կուսակցությունների հետ կոալիցիայի կազմում` փոխարինելով Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության իննամյա ղեկավարմանը:
Խորհրդարանական ընտրություններում կոալիցիայի հաղթանակից մեկ տարի անց Իվանիշվիլին հեռացավ քաղաքականությունից: Սակայն 2018-ի մայիսին նա վերադարձավ եւ ստանձնեց «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության նախագահի պաշտոնը: Բիձինա Իվանիշվիլին իր կարողությունը Ռուսաստանում կուտակել է 1990-ականներին, ապա` տեղափոխվել Վրաստան, որտեղ երկար ժամանակ բարեգործական գործունեությամբ էր զբաղվում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-24 12:0866
Участники акции неповиновения в Ереване разблокировали здание Министерства иностранных дел Армении и двинулись шествием к Площади Франции.
-
2022-05-24 12:0759
Никакого документа между Арменией и Азербайджаном в Брюсселе подписано не было. На сегодняшний день ни один документ, подписанный Николом Пашиняном, не прошел процедуру внутригосударственной ратификации. Об этом написал на своей странице в "Facebook" экс-руководитель аппарата Конституционного суда Армении Эдгар Казарян.
-
2022-05-24 11:3977
Депутаты "Гражданского договора" Артур Ованнисян и Лили Мкртчян предложили ограничить работу журналистов в парламенте, поправки представлены на обсуждение в первом чтении.
-
2022-05-24 11:3780
Заместителя министра иностранных дел Мнацакан Сафарян принял депутатов оппозиционных фракций "Айастан" и "Честь имею" и выслушал их требования.