Պետք է պատասխան տան, որ սխալ հրամանների հետեւանքով ունեցել ենք շատ մեծ թվով զոհեր. Զոհվածի ծնող
Պատերազմին մասնակցած զինվորների ծնողներին այսօր՝ հունվարի 11-ին հրավիրել էին ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ իրենց որդիների գործերով տեղեկություններ հաղորդելու:
Հոկտեմբերի 6-ին զոհված զինծառայող Մխիթար Մխիթարյանի հայրը՝ Գարիկ Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մեր տեղեկություններով ճշտել ենք, գնացել բերել ենք մարմինը, հանձնել ենք հողին: Հիմա նոյեմբերի 2-ից տվել ենք հայտարարություն հանցագործությունների մասին, որոնք վերաբերում են ղեկավարությանը: Այսինքն բարձրաստիճան պաշտոնյաներ, գեներալներ կան, վաշտի, գումարտակի հրամանատարներ կան, որոնք պետք է ենթարկվեն պատասխանատվության: Քանի որ մինչեւ այսօր մեր հայցի պատասխանը դեռ բավարարված չէր, մարդիկ կան, պետք է քննվեին, ասում են հարցաքննությունները Ղարաբաղում են անցկացրել, իրենց չեն բերել Հայաստան: Բայց հանգամանքները բավարար չեն դեռ եւ հարցի լուծումը օդում կախված է մնացել»:
Նա հավելեց, որ միտում չի տեսնում ձգձգելու. «Ինձ թվում է գործերի քանակն է շատ մեծ, չեն հասցնում: Ուղղակի կխնդրեի բոլոր բաժիններին, որ ամենասեղմ ժամկետներում իրենց աշխատանքը կատարեն ու փոխանցեն ավելի բարձր քննչական մարմիններին, որ գործը տեղից շարժվի:
Մեզ ասում են գործն առաջ է գնում, բայց ծնողներ ունենք, որ մինչ օրս հանցագործության մասին դիմումներ չեն ներկայացրել: Իրենց խնդրել են, որ իրենք էլ հաղորդում ներկայացնեն, որ գործին ընթացքներ տան: Մեր պահանջն է, որ ոչ թե մենք տվյալներ հավաքենք, բերենք տանք ՔԿ-ին, այլ մենք զինվոր ենք տվել զորամասին, պետք է զորամասից հարցում կատարեն, թե որքան է զինվորների քանակը, քանիսն են վիրավոր, քանիսն են գերության մեջ: Այսօր որեւէ տեղ ոչ մի փաստ չի նշվում:
Պետք է պատասխան տան, որ հրամաններով երեխաներին տարել են սխալ ուղղություններով, սխալ հրամանների հետեւանքով ունեցել ենք շատ զոհեր, զինծառայողների համարյա 40-50 տոկոսը կամ զոհված են, կամ վիրավոր: Իսկ մնացածը հաշմանդամություն ունեն: Հիմա էլ, այդ երեխաները հենց մի քիչ ոտքի են կանգնում, տանում են սահման»,-հայտարարեց զոհված զինծառայողի հայրը:
«Մեր ասածն այն է, որ ոչ թե ծնողը պետք է գնա, ապացույցներ գտնի, բերի ներկայացնի, այլ քննչական մարմիններն իրենց աշխատանքը պետք է կատարեն:
Տվյալ իմ գործը արդեն 3 բաժին անցել է, աշխատանք արվում է, դեռ քանի բաժին էլ պետք է անցնի, քննությունը ցույց կտա: Իրենք էլ զգուշացրեցին, որ գործընթացն ունի ժամկետներ: Մենք 3-4 հոգի ենք հանցագործության մասին հաղորդում, հայց ներկայացրել: Մյուս ծնողների մասով բան չկա:
Մենք հետեւողական ենք լինելու, եթե տեսնենք գործընթացները դանդաղում են, նորից ակցիաներ ենք կազմակերպելու: Այսօր ակցիա չէր, իրենք էին հրավիրել, որ տեղեկություններ հայտնեին: Եթե տեսնենք գործողությունները տեղից չեն շարժվում, քայլեր կանենք»,-ընդգծեց նա:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-06-27 09:0793
В Армении в каждом сувенирном магазине можно встретить скатерти, фартуки и даже таразы из турецкой ткани. Причем не просто ткань произведена в Турции, но и сами узоры на ней псевдоармянские. Так массово навязывается иное представление о культуре. Что говорят эксперты?
-
2022-06-27 09:00135
Запад выдавливает максимум из николизма. Армянскую власть, бесперспективную для внешнего мира, изолировали до такой степени, чтобы она своим существованием была обязана лишь милости внешних сил. Об этом на своей странице в Facebook написал бывший заместитель министра обороны Армении Артак Закарян.
-
2022-06-27 06:11138
В Мартакертском районе около 40 минут шел град. Об этом сообщили в ГСЧС Арцаха.
-
2022-06-27 06:08155
Заседание совета попечителей всеармянского фонда «Айастан» обошло вниманием две важные темы. Об этом на своей странице в Facebook написал бывший заместитель министра обороны Армении Артак Закарян.