Последние новости

«Կոմիտաս-150» հուշադրամը միջազգային մրցույթում զբաղեցրել է 3-րդ տեղը

ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2019 թ թողարկված արծաթե հուշադրամը՝ նվիրված աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր և երաժշտագետ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին, Ռուսաստանի Դաշնությունում անցկացված «Դրամների համաստեղություն-2020» 14-րդ միջազգային մրցույթում զբաղեցրել է 3-րդ տեղը «Տարվա հուշադրամը» անվանակարգում։

Հուշադրամի էսքիզների հեղինակներն են՝ Վարդան Վարդանյանը (դիմերես) և Էդուարդ Կուրղինյանը (դարձերես):

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ