Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը ԼՂ հարցով նոր հայտարարություն են ստորագրել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքում Ղարաբաղի զարգացման մասին համատեղ հայտարարություն է ստորագրվել:
Այսօրվա հանդիպումը ՌԴ նախագահը համարում է շատ կարևոր և օգտակար, քանի որ կողմերը կարողացան համաձայնության գալ և համատեղ համաձայնագիր ստորագրել։
«Հանդիպման ժամանակ եզրակացության եկանք, որ եռակողմ համաձայնագրի դրույթները մեծ հաշվով պահպանվում են»,–ասաց նա։
Նրա խոսքով` հայտարարությունը վերաբերում է իրավիճակի զարգացմանը տարածաշրջանում, կոնկրետ քայլեր է նախատեսում տնտեսական հարաբերություններում` ենթակառուցվածքների, նախագծերի։
«Այս նպատակով աշխատանքային խումբ կձևավորվի, որը կգլխավորեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները»,–ասաց նա։
Պուտինի խոսքով` առաջիկայում աշխատանքային խումբն արդեն իսկ մասնագիտական խմբեր կստեղծի, որոնք հստակ ծրագրեր կներկայացնեն տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի զարգացման համար։
Այս համաձայնագրի իրականացումը, ըստ ՌԴ նախագահի, ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդի շահերին կծառայի, այլ նաև տարածաշրջանի` այդ թվում` ՌԴ–ի հետաքրքրություններին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-06-29 11:1840
Россия помогла Армении и Азербайджану договориться по поводу автомобильной трассы в Зангезурском коридоре, согласовать остается лишь небольшой участок в 6 км. Об этом «Известиям» заявил высокопоставленный осведомленный источник.
-
2022-06-29 11:1048
Находящегося под арестом бывшего генерального прокурора Армении Агвана Овсепяна прооперировали. Об этом пишет газета "Грапарак", ссылаясь на свои источники.
-
2022-06-29 10:4260
Проезд через КПП "Верхний Ларс" на грузино-российской границе по положению на утро среды по-прежнему запрещен, сообщается на сайте МЧС Армении.
-
2022-06-29 10:3764
Распространенные Министерством обороны Азербайджана сведения не соответствуют действительности. Об этом говорится в заявлении МО Армении.