Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՈՒՀԱՆԸ ՉԻ ԲԱՑՎԻ ՆԻԿՈԼԻ ՕՐՈՔ
Նիկոլը ծնկած ղեկավար է և գտնվում է մի սենյակում, որտեղ սեղանի շուրջ նստած մարդկանց հետ չունի հավասար հարաբերություններ՝ մեկի ծառան է դարձել, մյուսին էլ՝ պարտվել: Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Նա, մասնավորապես, նշել է.
«Հարցնում եք՝ որպես պետություն ի՞նչ օգուտ ստացանք այսօրվա հանդիպումից և, ընդհանրապես, Նիկոլը, որն այսօրվա հանդիպման առաջնահերթություն էր ներկայացնում գերիների ու պատանդների վերադարձը, ինչո՞ւ գոնե 1 գերու վերադարձի հարց չկարողացավ լուծել:
Հարց. իսկ ինչո՞ւ պետք է գերիներին վերադարձնեին կամ որևէ հայամետ լուծում առաջարկեին: Եկեք լինենք անկեղծ և գոնե մեկ անգամ իրականությանը նայենք բաց աչքերով:
Հանդիպել են երեք մարդ։ Մեկի ձեռքում ոչինչ չկա՝ բացի վախից և ամեն ինչ ստորագրելու և կատարելու պատրաստակամությունից։ Մյուս երկուսին միավորում է սրա նկատմամբ զզվանքը։ Մեկինը՝ թշնամական, մյուսինը՝ դասակարգային։
Դեկտեմբերի 1-ից հետո նոր ոչինչ չի կատարվում։ Հայաստանցիները որոշել են, որ իրենց պետք է շարունակի ներկայացնել իրենց որդիներին ու ամուսիններին զոհաբերած, հայրենիքը դավաճանած և արցախյան պատերազմը պարտությամբ ավարտած ոչնչությունը։ Մյուս երկրներն էլ օգտվում են այս իրավիճակից որքան կարողանում են։
Ինչո՞ւ պետք է Իլհամը Նիկոլին վերադարձներ 115 գերի։ Որովհետև Նիկոլը չէ՞ր ստորագրի Մեղրիի միջանցքի հանձնման փաստաթուղթը։ Նա արդեն այն ստորագրել է և նորից կստորագրի հայտնի պատճառներով։
Ինչո՞ւ պետք է քննարկեին Արցախի կարգավիճակի հարցը։ Որովհետև եթե չքննարկեին, Նիկոլը ի՞նչ պետք է աներ։ Ճիշտ եք, ոչի՛նչ։ Նիկոլը ծնկած ղեկավար է և գտնվում է մի սենյակում, որտեղ սեղանի շուրջ նստած մարդկանց հետ չունի հավասար հարաբերություններ՝ մեկի ծառան է դարձել, մյուսին էլ՝ պարտվել:
Ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք։
Ավելին, իսկ ինչո՞ւ պետք է Նիկոլը փորձեր խնդրել կամ համառեր մեր 115 գերու վերադարձը։ Այս օրերին գերիների հարազատները և բարեկամները պետք է Նիկոլին օր ու արև չտային, որովհետև նա միայն այդ լեզուն է հասկանում:
Հետևաբար հերիք է անվերջ դժգոհել, պետք է գործել:
Հայաստանի հնարավորությունների պատուհանը փակվել է դեկտեմբերի 1-ին և այն չի բացվի Նիկոլի օրոք։
Ավելին, ամեն օր ավելի վատ է լինելու։
Հ.Գ. Նկարում դրվագ է Նիկոլ-Ալիև «կիրթ ու կառուցողական» © հարաբերություններից»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.