Միքայել Համբարձումյան․ Ինչու պատերազմում ունեցանք այս արդյունքը
Եթե պատերազմի հարցում պետությունը կազմակերպչական խնդիրներ չունենար, այս արդյունքը չէր լինի։ Երեկ «5-րդ ալիք» ՀԸ «Հարցազրույց» հաղորդաշարի ժամանակ նման կարծիք է հայտնել ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը:
«Ինչ է՝ մենք տներում ունեի՞նք սաղավարտ ու զրահաբաճկոն, որ կոչ էր արվում իրենց հետ վերցնել և մեկնել ռազմաճակատ։ Ես խնդիրներ էի տեսնում մոբիլիզացիայի հետ կապված, խնդիրներ էի տեսնում մեր կամավորական ջոկատների Արցախ անկանոն մեկնելու հետ կապված, այնտեղ ընդունելու, տեղաբաշխելու հետ կապված, խնդիրներ էի տեսնում այդ նույն սաղավարտների ու զրահաբաճկոնների անհրաժեշտ քանակի հետ կապված, խնդիրները շատ էին և հետևանքը տեսանք»,–ասել է նա։
Անդրադառնալով նախորդ պատերազմի թոհուբոհով անցած գեներալներին ու այլ հրամանատարներին պատերազմի կառավարումից ու դրան մասնակցությունից հեռու պահելուն` Համբարձումյանն ասել է, որ սկզբում եղել են ձերբակալվածներ, որոնք ենթադրյալ խուճապային տրամադրություններ են տարածել։ Ըստ նրա` վարկածներ են առաջ քաշվել, թե այդ գործում ներքաշված են եղել այդ նախկին հրամանատարները, սակայն ճիշտ հակառակն է պարզվել։ Նա վստահեցնում է, որ Սամվել Կարապետյանը, Վիտալի Բալասանյանը, Լևոն Մնացականյանը, Արթուր Աղաբեկյանը, Արշավիր Ղարամյանն ամեն ինչ արել են` իրենց ներուժը ներդնելու համար։
Համբարձումյանը լրջագույն հարց է համարում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև միջնորդավորված կապի, 5 միլիարդ դոլարով Արցախի անվտանգության գոտի համարվող շրջաններն Ադրբեջանին զիջելու թեման։ Թե որքանով է իրական՝ նա չի կարող ասել, սակայն տեղեկությունն այն մասին է, որ տևական կապ եղել է ՀՀ վարչապետի և ադրբեջանական կողմի միջև, որի ընթացքում քննարկվել է փողի դիմաց Արցախի հարցը լուծելու տարբերակը։
«Այդ քննարկումների ընթացքի, արդյունքների մասին չգիտենք, բայց տեսնում ենք այսօրվա իրողությունը․պարտություն, տարածքների լուրջ կորուստներ, Հայաստանի սահմանների հետ կապված լուրջ խնդիրներ։ Եթե համոզիչ բացատրություններ չտրվեն, հավատացեք, որ նույնիսկ իմ մեջ, որ ասել եմ, թե վարչապետը դավաճան չէ, կասկածներ կծագեն։ Որքանով ես գիտեմ՝ իրավապահ մարմինները զբաղվում են այս հարցով»,–ասել է նա։
Համբարձումյանը հավելել է նաև, որ մանրամասն պետք է քննվի այս հարցը և ամեն ինչ հրապարակային ներկայացվի, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: