Թրամփը Վաշինգտոնում ԱԻ ռեժիմ է հայտարարել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարել և Վաշինգտոնի իշխանություններին դաշնային օգնություն հատկացրել՝ կապված հունվարի 20-ին երդմնակալությունից առաջ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենի անվտանգության ապահովման ջանքերի հետ: Այս մասին նշված է Սպիտակ տան տարածած փաստաթղթում:
«Այսօր [երկուշաբթի] նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է [մայրաքաղաքային] Կոլումբիա շրջանում արտակարգ իրավիճակի մասին և կարգադրել է դաշնային օգնություն հատկացնել՝ համալրելու համար նախագահի 59-րդ երդմնակալության հետ կապված արտակարգ իրադրության առաջացմանը արձագանքելու շրջանի ջանքերը, որը տևելու է 2021 թվականի հունվարի 11-24-ը»,- նշել են Սպիտակ տանից: Հանգստյան օրերին վաշինգտոնյան վարչակազմին համապատասխան խնդրանքով դիմել էր մայրաքաղաքի քաղաքապետ Մյուրիել Բոուզերը Կոնգրեսում անկարգություններից հետո պոտենցիալ սպառնալիքների պատճառով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այս որոշումը դաշնային իշխանություններին թույլ կտա արագացված ռեժիմում միջոցներ հատկացնել քաղաքին օգնություն ցույց տալու համար: Ընդ որում՝ 44-րդ նախագահ Բարաք Օբաման համանման հայտարարությամբ հանդես չէր եկել Թրամփի երդմնակալությունից առաջ: Պետության ղեկավարները սովորաբար այդ կարգի ԱԻ են մտցնում տարերային աղետների հետևանքների վերացման համար օգնություն ցուցաբերելու համար, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-17 23:31109
Акции гражданского неповиновения стартуют в среду с 08։00, сообщил один из лидеров оппозиционного движения "Сопротивление" Ишхан Сагателян на площади Франции в Ереване.
-
2022-05-17 19:25224
У здания Генеральной прокуратуры Армении продолжается акция протеста родственников погибших в 44-дневной войне военнослужащих, требующих присвоения премьер-министру Николу Пашиняну статуса обвиняемого в связи с его высказываниями о войне.
-
2022-05-17 19:20200
Теплые отношения между Ираном и ОАЭ разочаровывают врагов. Об этом в Твиттере написал глава МИД ИРИ Хоссейн Амир-Абдоллахиан после визита в ОАЭ.
-
2022-05-17 19:16300
Движение сопротивления на площади Франции в Ереване 17 мая проводит очередной митинг.