Ինչո՞ւ Հայաստանը հրաժարվեց ՀԱԷԿ-ի համար ռուսական վարկից
Ռուսական ընկերությունները, որոնք աշխատում են Հայկական ատոմային էլեկտրակայանի արդիականացման ուղղությամբ, շարունակում են իրենց աշխատանքը առանց մեր կողմից որևէ խոչընդոտի: Այս մասին այսօր ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը՝ պատասխանելով հանձնաժողովի ղեկավար, «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:
Փոխնախարարը, մասնավորապես, հիշեցրեց, որ Մեծամորի ԱԷԿ-ի արդիականացման համար Ռուսաստանի կառավարության վարկը կազմել է 270 մլն դոլար՝ գումարած 30 մլն դոլարի չափով դրամաշնորհ: «300 մլն դոլար ընդհանուր գումարից հայկական կողմը ծախսել է մոտ 190 մլն: 2019 թվականի դեկտեմբերին լրացել է վարկի օգտագործման ժամկետը, սակայն այն երկարաձգել չի հաջողվել: Նույն պայմաններով ռուսական կողմը վարկեր է տրամադրել նաև այլ երկրների, այդ պատճառով եթե մենք երկարաձգում պահանջեինք, ապա այլ երկրներ ևս կպահանջեին»,-վստահեցրեց Վարդանյանը:
Նա նաև հայտնեց, որ ռուսական կողմն առաջարկել է երկարաձգել վարկային միջոցների օգտագործման ժամկետը մինչև 2021 թվականի վերջ, սակայն պայմանով, որ բոլոր աշխատանքները մինչ այդ ավարտին կհասցվեն: Այնուամենայնիվ, մի շարք կետերով, ինչպես օրինակ՝ հովացման աշտարակի, ենթակայանների և դիզել-գեներատորային կայանների վերանորոգում, նշված ժամկետում տեղավորվելն անհնար էր, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».