Ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը հայկական կողմից կգլխավորի Մհեր Գրիգորյանը
Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ ստեղծվող եռակողմ աշխատանքային խումբը հայկական կողմից կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ փոխվարչապետի գրասենյակից:
Մոսկվայում հունվարի 11-ին կայացած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: Հայտարարության առաջին կետով մասնավորապես նշվել է՝ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով աջակցում ենք Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի առաջարկը:
Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը, որի արդյունքների հիման վրա կկազմի հայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-17 23:3149
Акции гражданского неповиновения стартуют в среду с 08։00, сообщил один из лидеров оппозиционного движения "Сопротивление" Ишхан Сагателян на площади Франции в Ереване.
-
2022-05-17 19:25188
У здания Генеральной прокуратуры Армении продолжается акция протеста родственников погибших в 44-дневной войне военнослужащих, требующих присвоения премьер-министру Николу Пашиняну статуса обвиняемого в связи с его высказываниями о войне.
-
2022-05-17 19:20164
Теплые отношения между Ираном и ОАЭ разочаровывают врагов. Об этом в Твиттере написал глава МИД ИРИ Хоссейн Амир-Абдоллахиан после визита в ОАЭ.
-
2022-05-17 19:16261
Движение сопротивления на площади Франции в Ереване 17 мая проводит очередной митинг.