Փորձագետ․ Ադրբեջանը Հայաստանի տնտեսական էքսպանսիայի նպատակ ունի
Երեկ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությունը Բաքվի շահերի տեսակետից երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի տնտեսական էքսպանսիայի նպատակ ունի: Այս մասին հունվարի 12-ին առցանց քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանը հիմա ևս Թուրքիայի հետ փոխգործակցելու հնարավորություն ունի, ուստի այդ փաստարկը համոզիչ չէ:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի շահերին, ապա նա, փորձագետի խոսքով, կրկին ցուցադրեց խնդիրները լուծելու իր հնարավորությունները, ինչպես նաև առաջ շարժվեց տարածաշրջանում բոլոր տնտեսական լծակներին տիրելու ճանապարհով, և բացառված չէ նաև, որ Բաքուն որպես դիտորդ կարող է ներգրավվել ԵՏՄ-ին և ՀԱՊԿ-ին:
«Մենք Մոսկվա էինք գնացել քննարկելու ոչ թե հայտարարությունը, այլ դրա դետալները, դրա կատարման հերթագայությունը՝ հաշվի առնելով Հայաստանի համար կարևոր հարցերը: Հայկական կողմը բանակցությունների համար լծակներ չուներ, օրինակ, ադրբեջանցի նոր ռազմագերիների տեսքով: Ինչ վերաբերում է հայտարարության տեքստին, ապա այն նախօրոք էր պատրաստված, և հայկական կողմը դրան ծանոթ էր: Ինչպես կարելի էր նկատել, ուղևորությունը եղել է առանց աշխատանքային խմբի կամ ԱԳՆ ղեկավարների ուղեկցության»,- նշեց Պողոսյանը:
Քաղաքագետը շեշտեց, որ այս ամենում կարևոր է հայկական կողմի պահվածքը, թե նա ինչպես է կողմնորոշվում տարածաշրջանային գործընթացներում: «Օրինակ՝ ինչո՞ւ էր Ալիևը երեկ խոսում Թուրքիայի մասին, իսկ մենք չարտաբերեցինք անգամ Արցախ կամ Ղարաբաղ բառը: «Մենք ամբողջ պատասխանատվությունը դրել ենք Մոսկվայի՞ վրա: Կամ որո՞նք են Սյունիքի մարզով միջանցք բացելու մեր տնտեսական փաստարկները: Մեզ մոտ կուտակվել է ահռելի քանակությամբ ապրանք, և մենք չգիտե՞նք, թե այն ուր տանենք: Կա՞ն արդյոք մեզ մոտ հնարավորություններ, որ ճանապարհների օգտագործման առումով խախտումներ թույլ չտանք: Մեզ առաջին հերթին անհրաժեշտ է լուծել մեր ներքին խնդիրները»,- ամփոփեց նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-05-31 21:3461
Группа компаний Team объявляет о завершении сделки по приобретению 30% одного из ведущих телекоммуникационных операторов Грузии - компании SkyTel.
-
2023-05-31 19:40181
Руководитель арцахской фракции «Свободная Родина-ОГА» Артур Арутюнян осудил заявление Госдепартамента США, в котором тот приветствовал ультимативные заявления президента Азербайджана об «амнистии» арцахских чиновников.
-
2023-05-31 19:38125
Европа не может полагаться на поддержку США и должна выстраивать свой военный суверенитет. Об этом заявил президент Франции Эммануэль Макрон на сессии форума по безопасности Globsec в Братиславе.
-
2023-05-31 19:36154
Антикоррупционный суд в Армении отклонил жалобу адвоката Липарита Симоняна, представляющего интересы родителей группы погибших в 44-дневной войне военнослужащих Степанакертской воинской части, больше известной в народе как ЦОР (Центральный оборонительный район). Об этом сообщил Sputnik Армения сам юрист.