Մոսկվայում կայացել է ՀՀ, ՌԴ և ԱՀ գլխավոր դատախազների եռակողմ հանդիպումը
ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ հունվարի 12-ին տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՌԴ դատախազության աշխատակցի օրվա առթիվ կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի, ինչպես նաև ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի մասնակցությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։
Հանդիպման նպատակն էր միջազգային իրավական ոլորտում հետագա շփումների ձևավորման, դրա համար անհրաժեշտ պայմանների, ինչպես նաև արդիական մի քանի հարցերի շուրջ քննարկման ծավալումը:
«Այդ շրջանակներում որպես միջազգային իրավական գործակցության ծավալման երաշխիք՝ Արթուր Դավթյանը բարձրացրել է հրադադարի մասին 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի հնարավորինս արագ կատարման անհրաժեշտությունը, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց սեղմ ժամկետներում Հայաստան վերադարձնելու, իսկ մինչ այդ նրանց կյանքի և առողջության երաշխավորման, նրանց այլ իրավունքների ապահովման հարցը»,-նշված է գրառման մեջ:
Հաղորդագրության համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձը կարևոր երաշխիք կհանդիսանա եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարման և տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար:
Այս իմաստով Արթուր Դավթյանը բարձրացրել է նաև տարածաշրջանը միջազգային ահաբեկչությունից զերծ պահելու, դրա դեմ ընդհանուր պայքարի խնդիրը:
Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ վերը նշված, ինչպես նաև իրավական բնույթի այլ խնդիրների շուրջ քննարկումներն աշխատանքային ռեժիմով շարունակելու վերաբերյալ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-06-29 09:2360
Россия помогла Армении и Азербайджану договориться по поводу автомобильной трассы в Зангезурском коридоре, согласовать остается лишь небольшой участок в 6 км. Об этом «Известиям» заявил высокопоставленный осведомленный источник.
-
2022-06-29 09:1960
После вчерашнего заявления Никола Пашиняна число желающих поселиться в арцахском селе Ахавно семей выросло. «Со вчерашнего дня люди звонят и спрашивают, как можно поселиться в Ахавно», сказал в беседе с Lragir.am руководитель общины Андраник Чавушян.
-
2022-06-29 09:1549
Фактически Генштаб ВС утверждает, что Армения не может себе позволить сокращения срока обязательной воинской службы, но это мало интересует политические власти, которые готова пойти на любой шаг лишь бы не потерять эту самую власть.
-
2022-06-29 09:1159
Так называемое заявление от 9 ноября не имеет юридической силы. Об этом на своей странице в Фейсбук написал доктор юридических наук, бывший министр юстиции Армении Геворк ДАНИЕЛЯН.