Կարեն ԲԵՔԱՐՅԱՆ․ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ՄԱՍԻՆ ԽՈՍՈՒՄ ԷՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ, ՀԵՐԹԱԿԱՆ ՍՈՒՏՆ ԷԻՆ
Մոսկվայում կայացած Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպումը խայտառակություն էր՝ հանդիպման փաստի, օրակարգի և բովանդակություն առումով: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում նշել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը:
«Փաստացի ստորագրված հայտարարությունից կարելի է ֆիքսել, որ օրակարգում չկար մարդասիրական տեսանկյունից մեր ամենակարևոր խնդիրը՝ ռազմագերիների, պատանդների վերադարձնելու հարցը: Այն առաջնահերթությունները, որի մասին խոսում էր վարչապետը Մոսկվա մեկնելուց առաջ, հերթական սուտն էր սեփական հանրությանը», - ընդգծել է Կարեն Բեքարյանը:
Անդրադառնալով հունվարի 11-ի եռակողմ հայտարարության բովանդակությանը, որը վերաբերում է բացառապես նոյեմբերի 9-10-ի հայտարարության 9-րդ կետին` վերլուծաբանն ուշադրություն է հրավիրել, որ այդ կետով մնացած բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների հարցում չկա երաշխավորի և վերահսկողի խնդիր, և միայն Նախիջևանն Ադրբեջանի արևմտյան շրջաններին կապող ճանապարհի պարագայում է ամրագրված այս խնդիրը: Ամրագրված է նաև, որ Նախիջևան-Ադրբեջանի արևմտյան շրջաններ կոմունիկացիայի համար կողմերը պետք է պայմանավորվեն հաղորդակցության նոր ուղիների ստեղծման հարցում:
«Հուվարի 11-ի հայտարարության մեջ հետաքրքիր տրամաբանություն է դրված. խոսվում է 9-րդ կետի առաջին հատվածի մասին, սակայն գործողությանն անցնող կետի մեջ նշվում է, որ փոխվարչապետերի մասնակցությամբ ստեղծվող եռակողմ հանձնաժողովի համատեղ նիստի ժամանակ պետք է բանաձևվեն աշխատանքի հիմնական ուղղությունները», - նշել է նա՝ հիշեցնելով, որ 9-րդ կետը միայն մեկ ճանապարհ էր մասնավորեցնում, մնացածը տեսական հիմքի վրա էր:
«Կարելի է եզրակացնել, որ այս «հիմնական» բառը հենց այդ նույն ճանապարհին է վերաբերում», - նշել է Կարեն Բեքարյանը:
Ըստ վերլուծաբանի՝ հայտարարության մեջ շատ հերաքրքիր նյուանս էր նաև այն, որ պետք է ներկայացվեն նախագծերի ցանկը՝ հիմնավորումներով և անհրաժեշտ ռեսուրսների գնահատմամբ: «Այսինքն՝ վաղը մենք ունենալու ենք նոր հիմնավորում ինչ-որ բան չանելու համար՝ ի դեմս ռեսուրսների պակասի կամ բացակայության», - նշել է նա:
Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությունը, թե մենք դեռ կարգավիճակի հարց ունենք լուծելու, ապա Կարեն Բեքարյանի կարծիքով, հակամարտության կարգավորված լինելու մասին Ալիևի հայտարարությունից հետո Փաշինյանն այս կերպ իր թիմին հնարավորություն է տալիս հասարակությանը մոլորեցնել: «Ինչ-որ մեկը պատկերացրե՞ց, որ մենք ի վիճակի ենք լինելու լուծել այդ հարցն իրենով», - նշել է նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.