Որտե՞ղ էր պատերազմի ժամանակ Արման Սարգսյանը
ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը չի ցանկանում մեկնաբանել, թե ինչու է համաձայնել նշանակվել պաշտպանության փոխնախարարի պաշտոնում։
News.am-ի հարցին, թե որտե՞ղ էր պատերազմի ժամանակ և ի՞նչ ծառայություններ է մատուցել այդ ընթացքում երկրին և պաշտպանության նախարարությանը, Սարգսյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով. «հետո կխոսենք»։ Մինչ նորանշանակ պաշտոնյան կկողմնորոշվի, News.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել նրա նշանակումից։
Լուրեր են շրջանառվում, թե պատերազմի ընթացքում Արման Սարգսյանն իր հավատարմությունն է հայտնել Փաշինյանին՝ խնդրելով իրեն ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ նշանակել՝ խոստանալով «օպերատիվնիկի» իր փորձն օգտագործելով նախկին և ներկա պաշտոնատար անձանց վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կմտածի առաջարկի շուրջ, սակայն, հաշվի առնելով, որ խոսքը վերաբերել է առաջին հերթին իր անձնական անվտանգության պահպանությանը, վարչապետը որոշել է ռիսկի չգնալ և «դրսից» նոր մարդ չնշանակել։ Արդյունքում նախորդ տարեվերջին այդ պաշտոնում է նշանակել պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Սարգիս Հովհաննիսյանը, որը ժամանակին եղել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիկնազորում։
Փոխարենը Նիկոլ Փաշինյանը Արման Սարգսյանին առաջարկել է զբաղեցնել պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, որը արդեն երկու ամիս է՝ թափուր էր և հարուցել էր ՊՆ աշխատակազմի դժգոհությունը։ Բանն այն է, որ նախկինում պաշտպանության ոլորտին առնչվող օրենսդրական աշխատանքները համակարգում էր մասնագիտությամբ իրավաբան Գաբրիել Բալայանը, իսկ նրա հրաժարականից հետո ՊՆ–ի շարքային աշխատակիցների և վարչության պետերի վրա լրացուցիչ պարտականություններ էին դրվել, ինչի արդյունքում ՊՆ–ում, մեղմ ասած, քաոսային իրավիճակ էր։ Արման Սարգսյանին այդ պաշտոնում նշանակելով, Փաշինյանը նաև հույս ունի, որ նախկին ոստիկանապետը «օպերատիվնիկի» իր հմտությունները կօգտագործի պաշտպանական գերատեսչության ներսում հնարավոր խռովությունների մասին իրեն իրազեկելու և ռուսական կողմնորոշում ունեցող պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին «վերահսկելու» համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-21 19:4463
Азербайджанские подразделения в субботу открыли огонь по позициям ВС Армении. Об этом сообщает пресс-служба Минобороны Армении.
-
2022-05-21 18:16149
Представители Движения сопротивления 21 мая проводят митинг на площади Франции в Ереване.
-
2022-05-21 16:29147
В контексте ответных мер на постоянно вводимые США антироссийские санкции и в связи с поступающими запросами о персональном составе нашего национального «стоп-листа», МИД России публикует перечень американских граждан, которым закрыт въезд в Российскую Федерацию на постоянной основе. Об этом говорится в заявлении российского внешнеполитического ведомства.
-
2022-05-21 16:27171
Как передает Арменпресс, в форуме принимают участие более 25 местных и международных спикеров, более 30 компаний, более 1000 участников.