Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՅՍՊԻՍՈՎ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԱՐՁԱՆԱԳՐԵՑ՝ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՈՒՏԱՍԱՆ Է
ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան համանախագահ Պոպովի այսօրվա պաշտոնական պարզաբանումը իր հիմնական շեշտադրումներով բառ առ բառ համընկնում է Արցախյան բանակցությունների մասին մեր կողմից քանիցս տրված տեղեկատվության հետ։
Պոպովը փաստեց, որ՝
1․ Կարգավորման ոչ մի հիմնարար սկզբունքի և էլեմենտի մասով մենք երբեք որևէ բան չենք թաքցրել ժողովրդից։
2․ Մինչև 2018 բանակցված փաստաթուղթը, լինելով փոխզիջումային, մշտապես ներառել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման միջազգային երաշխիքները։
3․ Արցախին տրվելու էր միջանկյալ կարգավիճակ, որն անհամեմատ բարձր էր իր ունեցած դե ֆակտո կարգավիճակից։
4․ Արցախի վերջնական կարգավիճակի հարցը եղել է բանակցային գործընթացի անկյունաքարը՝ իր հստակ լուծումով։
5․ Լաչինի և Քելբաջարի վերադարձի հարցը կարգավորվելու էր միայն Արցախի վերջնական կարգավիճակի խնդիրը լուծելուց հետո։
6․ Ոչ մի խոսք չի եղել երբեք Ադրբեջանին դեպի Նախիջևան տրվող
ճանապարհների և կոմունիկացիաների մասին։
7․ Մինչև 2018 թվական եղել է կանոնավոր բանակցային գործընթաց, որը խաթարվեց Նիկոլ Փաշինյանի պատճառով, ինչը դարձավ աղետաբեր պատերազմի հիմնական պատճառը։
Ռուսաստանը այսպիսով պաշտոնապես արձանագրեց Սերժ Սարգսյանի թողած բանակցային հայանպաստ ժառանգությունը։
Ռուսաստանը պաշտոնապես արձանագրեց նաև, որ դավաճանը միջազգային ասպարեզ սպրդած արկածախնդիր սուտասան է։
Հ.Գ. Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանի կողմից Նիկոլին հերթական նվասատացման համար ռուսերեն որ բառն է ավելի բնութագրական. пощечина, затрещина или оплеуха?
Արմեն Աշոտյան, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 13:34
Представители московских армянских организаций посетили посольство Исламской Республики Иран в РФ, и выразили свою солидарность с народом Ирана в эти тяжёлые дни.
-
2025-06-17 13:01
"Важно, что администрация президента Трампа, в отличие от администрации Байдена и ЕС, более реалистично и объективно воспринимает важную роль России в мире, а также ущерб, нанесенный самим американцам в связи с их же собственными санкциями против РФ, - пишет на своей странице в Фейсбук экс-замминистра обороны Армении Артак ЗАКАРЯН.
-
2025-06-17 09:33
Принадлежность к народу, историческая судьба которого выкована в единстве религиозного духа, национального достоинства и несгибаемой воли, обязывает нас констатировать: сегодня мы становимся свидетелями опасного размывания этих основ армянской идентичности.
-
2025-06-17 08:47
18 июня в Ереване пройдет HIF Yerevan 2025 — ведущая международная платформа для обсуждения тенденций в сфере гостеприимства и инвестиционного сотрудничества.