Ներկայացուցիչների պալատը իմպիչմենթ է հայտարարել Թրամփին
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթին: Այսպիսով Թրամփը դարձել է ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, ով երկու անգամ իմպիչմենթի է ենթարկվել: Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել իմպիչմենթի հոդվածի վավերացմանը, որով նախագահ Թրամփը մեղադրվում է հունվարի 6-ին Կապիտոլիումի անկարգությունների հետ կապված խռովություն հրահրելու մեջ: 232 կոնգրեսական կողմ է քվեարկել բանաձևին: Ընդ որում, իմպիչմենթը պաշտպանել են 10 հանրապետականներ:
Այժմ խոսքը Սենատինն է: «Ամերիկայի ձայնը» նշում է, որ Սենատում հանրապետականների առաջնորդները քննարկում են իմպիչմենթի հարցն արդեն այս ուրբաթ՝ հունվարի 15-ին, վարույթ ընդունելու հնարավորությունը: Ավելի վաղ Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը հայտարարել էր, որ չի կարող արտահերթ աշխատանքային նիստ նշանակել առանց բոլոր 100 սենատորների համաձայնության, իսկ հաջորդ հերթական նիստը նախատեսված է միայն երեքշաբթի օրը:
Սակայն Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը հիշեցրել է այն գործիքները, որոնք Մաքքոնելը կարող էր օգտագործել Սենատի նիստը շուտ գումարելու համար, և հորդորել է նրան անել դա՝ Ներկայացուցիչների պալատի առաջարկած իմպիչմենթի հոդվածը քննարկելու համար:
Ուրբաթ օրը Սենատը նախատեսում է, այսպես կոչված, «ձևական» նիստ անցկացնել: Այսպիսի նիստերը սովորաբար շատ կարճ են լինում և օրենսդրական հարցեր դրանցում չեն լուծվում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-06-27 15:4011
С 21 по 27 июня министр иностранных дел Республики Арцах Давид Бабаян находился с рабочим визитом в Российской Федерации, сообщает управление информации и по связям с общественностью МИД Республики Арцах.
-
2022-06-27 15:3622
Количество редакторов армянских СМИ, отказавшихся прислать вопросы на пресс-конференцию премьер-министра Никола Пашиняна, превысило 50.
-
2022-06-27 14:4661
Количество судей в Армении примерно в три раза меньше, чем необходимо в демократическом обществе. Об этом на внеочередном заседании Национального Собрания во время обсуждения вопроса избрания судей Кассационного суда заявил 27 июня бывший министр юстиции республики и экс-депутат Артак Зейналян.
-
2022-06-27 14:4164
В Высшем судебном совете Армении сформирована комиссия по вопросу изучения резонансной записи разговора нынешнего и.о. главы ВСС Гагика Джангиряна с бывшим уже председателем Совета Рубеном Вардазаряном. Об этом сообщил журналистам член ВСС Давид Хачатурян, добавив, что в комиссию вошли 5 человек.