Գոհար ՄԵԼՈՅԱՆ․ ՌԴ ԱԳՆ-Ն ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՊԱԼԵԼՈՒ ՄԵՋ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ծագումը» վերտառությամբ հոդվածին՝ Փաշինյանին ուղղակի մեղադրելով համամարտության կարգավորման պայմանների վերաբերյալ բացահայտ սուտ տեղեկություն տարածելու մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
«Ռուսերեն լեզվի իմացությունը բավարար է հասկանալու համար, թե մինչև 2018 թվականի ապրիլը ՌԴ-ի կողմից առաջարկվող հակամարտության կարգավորման նախագիծն ինչպիսի բազում բարենպաստ պայմաններ էր նախատեսում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար, ներառյալ՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման միջազգային երաշխիքները և Արցախի Հանրապետության ուղղակի մասնակցությունը ԵԱՀԿ շրջանակներում հրավիրվող նիստներին։
Ավելին, հստակ արձանագրվում է, որ կարգավորման այս պայմանները մերժվել են 2018 թվականին պաշտոնական Երևանի կողմից՝ ուղղակիորեն մեղադրելով Հայաստանին բանակցությունները տապալելու ու պատերազմին այլընտրանք չթողնելու մեջ։
ՌԴ ԱԳՆ-ի պատասխանը հերթական ապացույցն է, թե ինչ է լինում, երբ պրոֆեսիոնալներից հետո պետական կառավարումը ստանձնում են անպատասխանատու դիլետանտները»,- գրել է Մելոյանը։
Այսօր ՌԴ ԱԳՆ հատուկ հարցերով դեսպանորդ Իգոր Պոպովը հայտարարություն է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հոդվածին, որում մասնավորապես նշել է, որ Ռուսաստանը երբեք չի առաջարկել Ադրբեջանին տալ 7 շրջանները՝ մոռանալով ԼՂ կարգավիճակի մասին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.