Վազգեն Մանուկյան․ 2.5 տարի առաջ իշխանությունը զավթաց խումբը, քանդեց բանակն ու հասավ պատերազմի
«Հայրենիքի փրկության շարժումը» հրապարակել է վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ դեկտեմբերի 28-ի հարցազրույցը, որում Մանուկյանն անդրադարձել է պատերազմին, երկրում ստեղծված իրավիճակին և խոսել ապագայի քայլերի մասին: Ըստ նրա՝ ստեղծված սարսափելի իրավիճակի ողջ դառնությունն այն է, որ կարելի էր խուսափել այս ամենից:
«2.5 տարի առաջ օգտվելով ժողովրդի՝ լավ ապրելու ցանկություններից, մարդկանց մի խումբ զավթեց իշխանությունն ու երկիրը տարավ լրիվ այլ ուղղությամբ, կամաց-կամաց քանդեց բանակն ու հասավ պատերազմի, որտեղ մենք խայտառակ պարտություն կրեցինք և հիմա ճաշակում ենք այդ պրտությունը»,- ասաց Մանուկյանն ու հավելեց, որ պատերազմը չի վերջացել, այն շարունակվում է Սյունիքում, մեր սահմաններին:
Վազգեն Մանուկյանը կարծում է, որ մեծ կամք դրսևորելու դեպքում հնարավոր է դուրս գալ ստեղծված իրավիճակից և կհաջողվի այս ուղղությամբ համախմբել բոլոր ուժերին:
«Մի կողմից ցավում ես այս ամենի համար, մյուս կողմից այդ ցավի մեջ կա անձնական երանգ: Ես 20 տարեկանից որոշում ընդունեցի, որ ոչ թե զբաղվելու եմ մաթեմատիկայով, որի հանդեպ շատ ունակություններ ունի, այլ իմ կյանքը նվիրեմ մեր ժողովրդի, պետության հզորացմանը: Մենք ունեցանք անկախ պետություն, ներքին կյանքը չկարողացանք այնպես կառուցել, ինչպես երազում էինք, բայց տեսանք, որ դա կամաց-կամաց կարելի է շտկել: Այս իրողությունը ջնջեց իմ անձնական կյանքը: Իմ ամբողջ արածը դեն նետվեց»,-ասաց նա:
Վազգեն Մանուկյանը ընդգծեց, որ հնարավոր է ապահովել համախմբում և հեռացնել այս իշխանություններին, բայց դա ժամանակ ու ջանք է պահանջում:
Անդրադառնալով ժամանակավոր կառավարության գործունեությանը՝ Մանուկյանը նշեց, որ այն իր վրա է վերցնելու ամենածանր գործը, և հարվածների տակ պիտի իրականացնի իր քաղաքականությունը:
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն առաջ քաշեց երեք քայլ, առանց որի հնարավոր չէ ապագա կառուցել: Ըստ նրա՝ առաջինն անվտանգությունն է, հարկավոր է վերականգնել բանակը, այն զինել նոր սպառազինություններով, ինչպես նաև մեկնաբանել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և վերականգնել դաշնակիցների հետ հարաբերությունները:
«Ռուսաստանի հետ ունենք պայմանագրերը, ՌԴ-ն կատարում է իր պարտավորությունները, բայց ոչ մի վստահություն չունի ՀՀ ղեկավարության նկատմամբ, որովհետև ՀՀ ղեկավարությունը երկու խաղ է տարել և դա դիմացինները դա շատ լավ հասկանում են: Մենք մի հիմար ալյանս ստորագրեցինք և Չինաստանը մեզնից խռովեց: Մենք չունենք լուրջ հարաբերություններ Իրանի հետ: Նաև ամեն ինչ պետք է անենք, որ Միսնկի խմբի եռանախագահները նորից վերադառնան, բանակցությունների սեղանին նստեն և շարունակվեն բանակցությունները Ղարաբաղի վերաբերյալ»,-ասաց նա:
Մանուկյանի դիտարկմամբ՝ երկրորդ խումբը տնտեսական, սոցիալական հարցերն են. «Մեր ՀՆԱ-ն ունի անկում, իսկ ծախսերն ավելացել են: Պետք է հայթայթել ֆինանսական միջոցներ, թե ներսից, թե դրսից: Առանց ներդրումների երկիրը ոտքի կանգնեցնել հնարավոր չէ: Նիկոլ Փաշինյանի որոք վստահություն չի լինելու և ներդրումներ չեն անելու: Հարկավոր է սպառողական մեթոդներից անցնել ինվեստիցիոն մեթոդների, նպաստավոր պայմաններ ստեղծել ներդրողների համար»:
Ըստ նրա՝ երրորդ քայլը հասարակության առողջացումն է: «Մեր հասարակության զարգացման ուղին պիտի լինի ազատության գաղափարը: Պետք է վերացվի ատելությունը և արտաքին ազդեցությունը. պետք է թույլ չտանք արտաքին աշխարհից գումարներ ստացողներին պղտորել մեր ուղեղները»,- ասաց Մանուկյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-02-15 15:55
Грузинская оппозиционная телекомпания "Мтавари архи" приостановила вещание из-за финансового кризиса, сообщает Sputnik Грузия со ссылкой на телеканал.
-
2025-02-15 15:52
Они годами говорили о том, что Сюникского «коридора» не существует, подобного явления нет, не может быть, а сейчас открыто говорят о его сдаче. Об этом сегодня, 15 февраля, заявил в ходе видеообращения лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян.
-
2025-02-15 15:51
Власти Турции в субботу отстранили от должности очередного избранного прокурдского мэра провинции из-за обвинения в терроризме и назначила на его место государственного чиновника, сообщает Reuters со ссылкой на МВД Турции.
-
2025-02-15 15:48
Президент Украины Владимир Зеленский заявил в субботу, что настало время для создания «вооруженных сил Европы», и сказал, что борьба его страны против России доказала, что основа для этого уже существует, сообщает Associated Press.