Georgian airways-ը ժամանակավոր չարտերային չվերթեր է իրականացնում Երևանով Մոսկվա
Georgian airways վրացական ավիաընկերությունը կորոնավիրուսի համավարակի ընթացքում առաջին անգամ բացառության կարգով Երևանով Թբիլիսիից Մոսկվա չարտերային չվերթեր է իրականացնում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ավիաընկերությանը։
«Ավիաընկերությունը սկսել է մի քանի չվերթ իրականացնել Մոսկվայի ուղղությամբ՝ Երևանով, սակայն դա ժամանակավոր որոշում է, որը կապված է Ամանորի տոների հետ։ Մենք դեռ չգիտենք՝ արդյո՞ք ապագայում նման չվերթեր իրականացվելու են, թե ոչ», - նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կորոնավիրուսի պատճառով Վրաստանը փակել է բոլոր սահաններն ու դադարեցրել է ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ, Georgian airways ընկերությունը կառավարության աջակցությամբ հատուկ չվերթեր է իրականացրել՝ Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար։
Ավելի ուշ Վրաստանի իշխանությունը որոշել է վերականգնել կանոնավոր ավիահաղորդակցությունը որոշ երկրների հետ, հիմնականում՝ եվրոպական։ Վրաստանում միջազգային կանոնավոր ավիահաղորդակցության սահմանափակումը գործելու է մինչև 2021 թվականի հունվարի 31-ը։ Այդ ժամկետը երկարացնելու մասին որոշումը կայացվելու է ըստ երկրում ու աշխարհում տիրող համաճարակաբանական իրավիճակի։
Այդ պահին Վրաստանը փակ է ռուսաստանցիների համար։ Ռուսաստանից Վրաստան հասնելու համար պետք է լինել Վրաստանի քաղաքացի, ունենալ կացության թույլտվություն կամ լինել Վրաստանի քաղաքացու ամուսին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-17 23:3194
Акции гражданского неповиновения стартуют в среду с 08։00, сообщил один из лидеров оппозиционного движения "Сопротивление" Ишхан Сагателян на площади Франции в Ереване.
-
2022-05-17 19:25212
У здания Генеральной прокуратуры Армении продолжается акция протеста родственников погибших в 44-дневной войне военнослужащих, требующих присвоения премьер-министру Николу Пашиняну статуса обвиняемого в связи с его высказываниями о войне.
-
2022-05-17 19:20189
Теплые отношения между Ираном и ОАЭ разочаровывают врагов. Об этом в Твиттере написал глава МИД ИРИ Хоссейн Амир-Абдоллахиан после визита в ОАЭ.
-
2022-05-17 19:16288
Движение сопротивления на площади Франции в Ереване 17 мая проводит очередной митинг.