Վիրավոր զինվորները կկարողանան քայլակ կամ սայլակ ստանալ առանց հաշմանդամության կարգի
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց փոփոխություններ կատարել բժշկասոցիալական փորձաքննության կարգում։
Աշխատանքի և սոցիալակայն հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ վիրավորում ստացած զինվորներին ու քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ տրամարդելուն է վերաբերում նախագիծը։
«Գործող կարգով, մասնավորապես, աջակցող միջոցներ՝ սայլակ, քայլակ ստանալու համար քաղաքացին պետք է հաշմանդամության խումբ ունենար։ Սակայն հարցն այն է, որ գործող կարգավորումներով հաշմանդամության խումբ ստանալը որոշակի բժշկական գործընթացից հետո է տեղի ունենում` բուժումն ավարտելուց հետո` 3 ամիս ժամկետում։ Բայց որոշ դեպքերում հենց բուժման ընթացում քայլակների և սայլակների կարիք է լինում»,–ասաց նախարարը։
Առաքելյանը նշեց` առաջարկվող ընթացակարգը հնարավորություն է տալիս կարիքների գնահատման միջոցով արագ գործընթացով տրամադրել այդ սարքերը։ Այսինքն` վիրավոր զինվորները կամ քաղաքացիները կարող են առանց բժշկասոցիալական փորձաքննության կենտրոններ այցելելու այդ սարքերը ստանալ։ Համաձայն վերջիններիս դիմումների` 5 օրվա ընթացքում տեղի է ունենում կարիքի գնահատում և իրականացվում է աջակցող սարքերի տրամադրում։ Ի դեպ, աջակցող սարքերը կարող են տրամադրվել ինչպես բուժհաստատությունում, այնպես էլ բնակության վայրում գտնվողին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».