Քարինտակում հայտնաբերվել է կնոջ մարմին
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնողները նախօրեին Քարինտակ գյուղում հայտնաբերել են զոհված քաղաքացիական անձի աճյուն։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգիրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Քարինտակցի 58-ամյա բնակչուհու՝ Ալվարդ Թովմասյանի մարմինը որոնողական խումբը գտել է տան բակում: Հարազատները ճանաչել են զոհված կնոջ ինքնությունը։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- ասաց Թադևոսյնաը՝ հավելելով, որ հունվարի 13-ին որոնողական աշխատանքները իրականացվել են նաև Թալիշի, Հադրութի և Մատաղիսի ուղղություններով, սակայն, այդ վայրերում զոհվածների աճյուններ չեն հայտնաբերվել։
Այսօր որոնողական աշխատանքները դադարեցվել են ադրբեջանական կողմի պահանջով։
«Դա կապ չունի երեկ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով Արցախում զինծառայողի վիրավորման դեպքի հետ։ Որոնումները պետք է լինեին Ջաբրայիլի և Հադրութի շրջաններում, բայց այդ տարածքներում ադրբեջանցիները աշխատանք էին իրականացնում և այդ պատճառով հնարավոր չէ եղել այսօր որոնումները շարունակել»,- նշեց Հունան Թադևոսյանը՝ հավելելով, որ վաղը որոնողական աշխատանքները կշարունակվեն, թե ո՞ր ուղղությամբ, դեռ պարզ չէ։
Մինչ օրս հայտնաբերված զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը 1230 է:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-17 23:3183
Акции гражданского неповиновения стартуют в среду с 08։00, сообщил один из лидеров оппозиционного движения "Сопротивление" Ишхан Сагателян на площади Франции в Ереване.
-
2022-05-17 19:25209
У здания Генеральной прокуратуры Армении продолжается акция протеста родственников погибших в 44-дневной войне военнослужащих, требующих присвоения премьер-министру Николу Пашиняну статуса обвиняемого в связи с его высказываниями о войне.
-
2022-05-17 19:20184
Теплые отношения между Ираном и ОАЭ разочаровывают врагов. Об этом в Твиттере написал глава МИД ИРИ Хоссейн Амир-Абдоллахиан после визита в ОАЭ.
-
2022-05-17 19:16283
Движение сопротивления на площади Франции в Ереване 17 мая проводит очередной митинг.