Գարեգին Բ-ն Արցախի հուշարձանների խնդրով դիմել է կրոնական առաջնորդներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին
Ադրբեջանի տիրապետության տակ անցած Արցախի պատմամշակութային ժառանգությունը, հուշարձանները վտանգված են։ Այս մասին «Известия»-ի հետ զրույցում ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
Կաթողիկոսի խոսքով ՝ Բաքուն հրաժարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին թույլ տալ, որպեսզի նրանք կարողանան անձամբ գնահատել հայկական պատմամշակութային ժառանգության վիճակը։ Գարեգին Բ-ն նաև նշել է, որ ռուս խաղաղապահները ջանքեր են գործադրում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությունն ապահովելու համար:
Հայ Առաքելական եկեղեցում ստեղծվել է հատուկ բաժին, որի խնդիրն է վերահսկել միջազգային նշանակություն ունեցող հուշարձանների պահպանությունը։
Կաթողիկոսի խոսքով ՝ հուշարձանների պահպանության համար իրենք դիմել են կրոնական առաջնորդներին, միջազգային մշակութային կազմակերպություններին և կառույցներին, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին:
Գարեգին Բ-ն հույս է հայտնել, որ միջազգային կառույցների ջանքերով հնարավոր կլինի հուշարձանների պահպանմանն ուղղված անհապաղ գործողություններ կատարել:
«Известия»-ն պաշտոնական հարցումներ է ուղարկել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի պարզի, թե ինչ խոչընդոտներ են առաջացել պատմամշակութային ժառանգության հուշարձանների զննության համար։
Նշենք, որ արդեն տևական ժամանակ է` ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի կարողանում ստանալ Ադրբեջանի ղեկավարության համաձայնությունը` իր տիրապետության տակ անցած հայկական պատմամշակութային կոթողների վերահսկողություն և զննում իրականացնելու համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 11:59
У Пашиняна что ни инициатива – то калька его собственной ущербной, искалеченной психики.
-
2025-06-05 11:57
Армянские компании "Лейя" и "Роялсис Энджиниринг" передадут в дар государству детали и инвентарь для авиационной техники.
-
2025-06-05 11:55
Музей военной истории "Мать Армения" будет включен в состав Музея истории Армении. Соответствующее постановление было принято на заседании правительства республики в четверг.
-
2025-06-05 11:53
Федеральная служба безопасности России заявила, что неправительственная организация "Британский совет" занималась сбором информации о ситуации в стране в условиях специальной военной операции. ФСБ также рекомендует дружественным государствам пресечь деятельность этой структуры на своей территории.