Կոնստանտին ՄԱԿԻԵՆԿՈ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՌԻՍԿԵՐԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԽՈՐԱՆՈՒՄ ԵՆ ԱՊԱՇՆՈՐՀ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
Մենք ենթադրում էինք, որ Ղարաբաղյան հարցը վերջնական լուծելուց առաջ Ադրբեջանը առնվազն 1-2 օպերացիա կանցկացնի 2016 թվականի ապրիլի սրման օրինակով: Այս մասին «ՄԿ»-ին տված հարցազրույցում ասել է Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Մակիենկոն՝ պատասխանելով հարցին, թե ինչի վրա է հիմնված կանխատեսումը և ինչ չի հաջողվել կանխատեսել:
«Այն, որ Բաքուն իր առջև խնդիր է դրել վճռականորեն վերացնել հայկական ուժերին և վերականգնել հսկողությունը 1992-1994 թվականներին պատերազմի ընթացքում հայերի կողմից գրավված տարածքներում և հատկապես Ղարաբաղի տարածքում, նման բան մենք չէին ակնկալում: Ինչո՞ւ մենք դա չէինք կարող կանխատեսել: 2018 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանը բողոքի ակցիաների արդյունքում դարձավ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի փոխարեն: Եթե իշխանության մնար նախկին ղարաբաղյան քաղաքական էլիտան, ապա 2020 թվականի աշնանը ռազմական իրավիճակն այլ կլիներ:
Բացառված չէ, որ Բաքուն պարզապես չէր համարձակվում նման լուրջ օպերացիայի: Այսինքն, 2018 թվականի սկզբին դեռ պարզ չէր, թե որքան անօգնական ղեկավար է Փաշինյանը: Մի հարց է, երբ պետության ղեկավար է մարդ, ով իրական պատերազմի միջով է անցել, եթե խոսենք, օրինակ, Քոչարյանի մասին (Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ նախագահը 1998-2008 թվականներին,-«ՄԿ»), այլ հարց է, երբ պետության ղեկավար է լրագրողը: Ավելին, Փաշինյանը հիշեցնում է մեկ այլ անհաջողակի, ով պատասխանատու է իր ժողովրդի ծանր պարտության համար: Նման նախագահ է եղել Ադրբեջանի նախագահ Էլչիբեյը, որի օրոք Ադրբեջանի բանակը աղետալի պարտության է մատնվել, իսկ երկիրը՝ տարածքային ծանր կորուստների: Պատմությունը երբեմն սիրում է սարկազմ խաղալ: Սա առաջին հանգամանքն էր, որը մենք չէինք կարող կանխատեսել: Մենք չգիտեինք, որ Հայաստանում քաղաքական էլիտակ կփոխվի, և նոր ղեկավարությունն այդքան ապաշնորհ կլինի»,-նշել է նա:
Մակիենկոյի խոսքով՝ երկրորդ հանգամանքն այն է, որ դժվար էր կանխատեսել Թուրքիայի նման ներգրավվածությունն այդ հակամարտությանը: Այժմ աստիճանաբար պարզվում է, որ թուրք ռազմական խորհրդականները ներկա են եղել ադրբեջանական բանակի շարքերում: Եվ ոչ միայն զբաղվել են մարտական գործողությունների մշակմամբ և ծրագրմամբ, այլև ներկա են եղել մարտական գործողություններին: Այսինքն՝ փաստացի տեղում ղեկավարել են մարտական գործողությունները:
«Հասկանալի է, որ հաճախ ԱԹՍ-ների օպերատորներ են եղել հենց թուրքերը: Կա տեղեկություն, որ թուրք զինվորականներն ապահովել են հայկական ՀՕՊ համակարգերի ռադիոէլեկտրոնային ճնշումը, կապերը և այլն: Այն, որ Թուրքիան այդչափ կմիջամտի այդ հակամարտությանը, 2018-ին կանխատեսելը դժվար էր»,-նշել է նա:
Նրա խոսքով՝ Հայաստանի բանակի տեխնիկական թույլ հագեցվածությունը, զորքերի տեղակայման թույլ տեմպը, ռազմական ենթակառուցվածքի խնդիրները, որոնք չէին լուծվել մինչև 2018 թվականը, միայն խորացան Փաշինյանի՝ իշխանության գալուն պես:
«Կարելի է թվարկել մի քանի բազային սխալներ, որոնք թույլ են տրվել մինչև պատերազմը: Դա տեղանքի ինժեներական պատրաստության անտեսումն է: Հարավում՝ այդ ռազմական գործողությունների թատերաբեմում միակ տանկավտանգ ուղղությունում, պաշտպանական շինություններն ամենաթույլն են եղել: Երկրորդ հերթին, դա քողարկման անտեսումն է: Երրորդ հերթին, չնախաձեռնող սպաները: Այդ բոլոր հարցերը չէին լուծվել: Ինչո՞ւ: Ես մասամբ պատասխանել եմ այդ հարցին, երբ խոսել եմ ապաշնորհ ռազմաքաղաքական ղեկավարության մասին: Սակայն կա երկրորդ գործոնը, որը մենք միշտ պետք է հաշվի առնենք: 1992-1994 թվականներին պատերազմի արդյունքներով հայերի մոտ ձևավորվել է ադրբեջանցիների նկատմամբ գերազանցության բարդույթ:
Նրանք կարծում էին, թե չնայած նրան, որ հետ են ադրբեջանցիներից թվաքանակով և ռազմատեխնիկական առումով, նրանք կազմակերպվածությամբ և բարոյահոգեպես գերազանցում են ադրբեջանցիներին: Եվ հանկարծ պարզվեց, որ ադրբեջանական հետևակն ու տանկիստները ևս լավ մոտիվացված են: Հակառակորդի թերագնահատումը վտանգավոր է: Նույնիսկ թույլ թշնամու թերագնահատումը կարող է ծանր պարտության հանգեցնել: Բացի այդ, սա լավ դաս էր ընդհանրապես բոլորի համար: Սա ակնհայտ դաս է, սակայն այն ոչ ոք չի սովորում: Ոչ մի դեպքում չի կարելի թերագնահատել հակառակորդին: Գերազանցության զգացումն ու հակառակորդին թերագնահատելը շատ վտանգավոր կարող են լինել»,-ասել է Մակիենկոն:
Նա նաև նշել է, որ 2018-ին հասկանալի էր, որ մեծ դեր կունենա անօդաչու ավիացիան, այդ թվում կամիկաձե դրոնները: Սակայն այն, որ դա որոշիչ դեր կունենա, անակնկալ էր բոլորի, այդ թվում անձամբ ինձ համար:
Անակնալ էր նաև ադրբեջանական հետևակի աճող որակն ու լավ պատրաստված լեռնահետևակային գնդերը:
Խոսելով Հայաստանի ապագայի մասին՝ փորձագետը նշել է, որ երկրին շատ լուրջ ժամանակներ են սպասվում. «Հայաստանի պետականության համար առկա են շատ լուրջ ռիսկեր, որոնք կարող են ռազմական աղետ վերածնել: Ընդ որում, ռիսկերը զգալիորեն խորանում են ապաշնորհ և անվճռական քաղաքական ղեկավարության պատճառով: Կարծում եմ՝ այժմ պետք է ակտիվացնել միգրացիան: Հայաստանից առաջիկա 2-3 տարում կհեռանա մոտ 200 000 մարդ: Երկու միլիոն բնակչություն ունեցող երկրի համար դա պարզապես աղետ է: Հայաստանի համար գոյատևման միակ միջոցը Ռուսաստանի հետ ինտեգրացիոն գործընթացն է: Կարծում եմ՝ այժմ Լեռնային Ղարաբաղում կավելանան ռուսամետ ինտեգրացիոն տրամադրություններն ու Հայաստանից հեռվանալու ձգտումները: Հնարավոր է, որ Լեռնային Ղարաբաղում էլ ավելի հնչեղ կդառնան Ռուսաստանի հետ միության օգտին կոչերը՝ ընդհուպ մինչև Ռուսաստանի հետ միացում»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-06-27 14:4634
Количество судей в Армении примерно в три раза меньше, чем необходимо в демократическом обществе. Об этом на внеочередном заседании Национального Собрания во время обсуждения вопроса избрания судей Кассационного суда заявил 27 июня бывший министр юстиции республики и экс-депутат Артак Зейналян.
-
2022-06-27 14:4138
В Высшем судебном совете Армении сформирована комиссия по вопросу изучения резонансной записи разговора нынешнего и.о. главы ВСС Гагика Джангиряна с бывшим уже председателем Совета Рубеном Вардазаряном. Об этом сообщил журналистам член ВСС Давид Хачатурян, добавив, что в комиссию вошли 5 человек.
-
2022-06-27 14:3843
Сегодня в Национальном Собрании обсуждается Вопрос о кандидатах в судьи Кассационного суда, выдвинутых Высшим судебным советом. Судьи выдвинуты государственным органом, член которого все еще находится на своей должности, несмотря нанесенный им разрушительный удар по авторитету ВСС, данное лицо все еще не отстранено от должности и не подвергнуто уголовному преследованию. Об этом говорится в заявлении блока «Армения», поступившем в Новости Армении – NEWS.am.
-
2022-06-27 14:3242
Апелляционный суд РА сегодня, 27 июня, рассматривает жалобу на решение не возбуждать уголовное дело против премьер-министра Никола Пашиняна.