Զինծառայողների ծնողները կառավարության դիմաց են
Զինծառայողների ծնողները հավաքվել են կառավարության շենքի դիմաց: Նրանք ուզում են, որպեսզի իրենց երեխաներին, որոնք ծառայում են Արցախում, արձակուրդ տան, վերադառնան Հայաստան:
«45 օր լարված վիճակում ենք եղել: Մեր երեխաները ներկա պահին հիվանդ են, ծանր վիճակում են, ուզում ենք արձակուրդ տան, գան Հայաստան»,- ասաց ծնողներից մեկը:
Ծնողները նաև անհանգստացած են իրենց երեխաների անվտանգությամբ, առողջությամբ, հիշեցրեցին երեկհրադադարի ռեժիմի խախտման դեպքը, երբ Արցախում թշնամու կրակոցից զինծառայողը հրազենային վիրավորում էր ստացել, հիվանդության պատճառով մահացած զինծառայողի դեպքը:
«Ոչ մահացած զինծառայողի, ոչ անհետ կորած, ոչ գերեվարված, ոչ ողջ մնացած զինծառայողների ծնողների համար պատերազմը դեռևս չի ավարտվել: Երեկ ականատես եղանք, իմացանք հրադադարի հերթական խախտման մասին: Պատերազմը դեռ մեզ համար շարունակվում է, քանի որ մեր երեխաները դեռևս թիրախավորված են:
Ուզում ենք իմանալ, մեր հերոս տղաների ապագան ինչպիսին է լինելու: Ուզում ենք այդ պատասխանը ստանալ մեր՝ երկար ժամանակ խույս տվող ղեկավարությունից:Հույս ունենք, այսօր տղամարդկությունը կունենա կառավարության ղեկավարությունը պատմելու մեզ»,- նշեց ակցիայի մասնակից զինծառայողներից մեկի մայրը, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-19 13:245
Судьи Кассационного и Конституционного судов Армении получат прибавку к зарплате от 50 до 80 процентов. Соответствующее решение было принято на заседании правительства Армении в четверг.
-
2022-05-19 13:239
Центральный офис Ай Дата Бюро АРФД распространил заявление, призвав Госдепартамент США пересмотреть дипломатическую оценку посла США в Армении с учетом ее провалов.
-
2022-05-19 12:4958
Госсекретарь США Энтони Блинкен обсудил с министром иностранных дел Турции Мевлютом Чавушоглу урегулирование отношений с Арменией. Как сообщает Hurriyet, об этом заявил турецкий министр журналистам.
-
2022-05-19 12:4775
Соединенные Штаты признают роль населения Нагорного Карабаха в вопросе определения его будущего. Об этом в интервью "Арменпресс" заявила посол США в Армении Линн Трейси.