Մարկարով. Մոտեցումները սկսել են փոխվել 2018-2019-ին հայաստանյան կողմից
«Այն ընկալումների ու ներկայացումների, որոնք արտացոլում են գտել Փաշինյանի հոդվածի մեջ, և այն իրականության, որը ներկայացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահի կողմից, միջև կան էական տարբերություններ»,-Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ ԱԳՆ կողմից հրապարակած Իգոր Պոպովի հարցազրույցին, իր եզրակացությունը դիվանագիտական լեզվով ներկայացրեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։
Նա ընդգծում է, որ իրականության ընկալումների մեջ կան արձանագրված տաբերություններ, երկու տարբեր պատկեր։
«Ի՞նչ է դա նշանակում։ Ըստ էության, դա ռուսական կողմի արձագանքն է այն հայտարարությունների, որ ներկայացված են եղել, նաև այն պատմության շարունակությունը, որ Պուտինի համար բարդ ընկալելի է եղել, թե ինչու հայկական կողմը պատերազմի ժամանակ հրաժարվել է այն տարբերակներից, որոնք գուցե ավելի նպաստավոր են եղել, քան այն արդյունքը, որ մենք ստացանք նոյեմբերի 10-ի հայտարարությամբ»,-ասաց քաղաքագետը։
Մարկարովի խոսքով, ռուս դիվանգետի հարցազրույցը ցույց է տալիս, որ կան իրար հետ չհամընկնող ընկալումներ, և ըստ էության համանախագահողը ներկայացնում է այն դրույթը, որ մինչև 2018-19 թվականը եղել է նույն մոտեցումը, իսկ մոտեցումները սկսել են փոխվել արդեն 2018-2019-ին հայաստանյան կողմից։
Նշենք, որ հենց հարցազրույցի սկզբում Պոպովը նշում է, որ ԼՂ խնդրի փուլային կարգավորման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկությունների վերջին խմբագրությունը կողմերին է հանձնվել 2019-ի հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը՝ «Արցախը Հայաստանն է և վերջ։ Միացում» արվեց 2019-ին օգոստոսի 5-ին, այդ առաջարկություններից հետո։
Հիշեցնենք, որ Փաշինյանն իր «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածում մասնավորապես գրել է. «Ադրբեջանն իր հերթին շարունակում է հայտարարել, որ ԼՂ որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս քննարկելի չէ և ռուսական առաջարկների ի հայտ գալուց հետո ավելի է սրում դիրքորոշումը՝ ԼՂ որևէ կարգավիճակ այս փուլում քննարկելի չէ»։
Պոպովը ՌԴ ԱԳՆ հրապարակած հարցազրույցում ասել է. «Պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել յոթ շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին ու հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 16:44
Арестованный властями Армении российский предприниматель и меценат Самвел Карапетян подал в суд на проправительственного блогера Романа Багдасаряна, требуя опровержения и выплаты 6 миллионов драмов.
-
2025-07-09 16:37
Парламент Арцаха организовал слушания по вопросу социальных программ для вынужденно перемещённых арцахцев. Об этом сообщило телевидение Арцаха.
-
2025-07-09 16:36
Последователи Армянской Апостольской Церкви со всего мира сформировали Всеармянский совет по защите Армянской Церкви. В распространенном Советом заявлении, в частности, отмечается:
-
2025-07-09 16:33
Следственный комитет возбудил уголовное дело после взрыва артиллерийской мины на военном полигоне в Армении. Об этом Armenia Today сообщила пресс-секретарь ведомства Кима Авдалян.