Արա Ղազարյան․ Հայաստանը պետք է կոտրի Ադրբեջանի ներկայացրած կեղծ օրակարգը
Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել, որ Հայաստանը այլևս զինվորներ չուղարկի Լեռնային Ղարաբաղ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Գերիների վերադարձի արհեստական ձգձգում. ո՞րն է լինելու Հայաստանի հետագա քայլը» թեմայով քննարկմանն այս մասին ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը:
«Մեծ ուժեր կենտրոնացնելով փոքրաքանակ հայկական զինված միավորման դեմ իրենց հաջողվեց 62 հոգու գերեվարել (Խծաբերդում շրջափակման մեջ հայտնված 62 զինվորականներ-խմբ.) արդեն իսկ զինված հակամարտությունից հետո և ներկայացնել լեգենդ, որ ահա այս խմբավորումներն անօրինական են, որովհետև պատկանում են Հայաստանի Հանրապետության բանակին և գտնվում են միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս»,- ասաց Ղազարյանը:
Փաստաբանի կարծիքով` Ադրբեջանի ձեռագիրը արդեն ծանոթ է և ուսումնասիրվել է մոտ տասը տարի: Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած քաղաքականությունը`գերեվարված զինծառայողներին ներկայացնում է որպես ահաբեկիչներ և ստեղծում շինծու փաստական հիմքեր, որը ներկայացնում է միջազգային կառույցներին:
«Հայաստանը պետք է կոտրի այդ կեղծ օրակարգը և ցույց տա, որ դրա նպատակը բացարձակապես քաղաքական է, այն է` թույլ չտալ Հայաստանի Հանրապետության տարածքից զինվորները ծառայեն Լեռնային Ղարաբաղի տարածքում, այդպիսով թուլացնելով Արցախի պաշտպանությունը»,- եզրափակեց Ղազարյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.