Մելիքյան․ Ինչպե՞ս է ընթանում դատական իշխանության նկատմամբ հայոց պետականության թշնամիների «գրոհը»
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է, թե ինչպե՞ս է ընթանում Դատական իշխանության նկատմամբ հայոց պետականության թշնամիների «գրոհը»
«Շատերս ենք կանխատեսել, որ մեր ջախջախված պետականության վերջին առողջ կղզյակները ենթարկվելու են ամենայն հայոց դավաճանի ու նրա ուսապարկների հարձակմանը։ Այդ կղզյակների շարքում առաջինը Դատական իշխանությունն է, որ վերջապես վերածվել է քաղաքական իշխանության իրական հակակշիռի ու զսպման մեխանիզմի։
Ինչպե՞ս է ընթանում Դատական իշխանության նկատմամբ հայոց պետականության թշնամիների «գրոհը»։ Երեք ուղղություններով․
1) Դատական համակարգը համալրում ազդեցիկ յուրայիններով՝ անկախ այդ մարդկանց համբավից։ Վառ դրսևորումը Գագիկ Ջհանգիրյանի «ուսապարկային» առաջադրումն է՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում։
2) Օրենք փոխելով՝ «անհրաժեշտ» ոլորտները հանձնում յուրային դատավորներին։ Վառ դրսևորումը Դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն են, որոնք նախատեսում են ձերբակալությունների, կալանքների, խուզարկությունների քննությունը հանձնել նոր ձևավորվող «հակակոռուպցիոն դատարանին»։
3) «Անցանկալի» դատավորների գործունեության խոշորացույցով ուսումնասիրություն, և դրա արդյունքում կարգապահական վարույթների հարուցում արդարադատության նախարարության կողմից։ Արդեն սկսել են կամայական վարույթների հարուցումը երկար տարիներ առաջ կայացված դատական ակտերի վերաբերյալ։
Իհարկե, «արծրունական» քարոզչությունն այս ամենը ներկայացնելու է «կոռուպցիայի դեմ պայքարի», «ինստիտուցիոնալ բարեփոխումների» ու նման այլ զահրումարի «սոուսի» ներքո։ Բայց իհարկե բոլորիս համար էլ պարզ է, որ այդ բառակույտերը ընդամենը շղարշ են հայոց պետականության թշնամիների իրական նպատակները քողարկել փորձելու համար։
Այնուհանդերձ, մեր դատական համակարգը վստահաբար արդեն հասցրել է ձևավորել բավարար իմունիտետ՝ այս հակապետական գրոհներին դիմագրավելու համար։ Ավելին, մեր հանրության առողջ ու արժանապատիվ հատվածն էլ վստահաբար «ձեռքերը ծալած չի նստելու» և պաշտպանելու է իր պետականությունը ազգադավների ոտնձգություններից»,- գրել է իրավապաշտպանը, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 06:38
Пресс-секретарь Министерства обороны США Патрик Райдер заявил, что дополнительное число военных советников США в случае переброски на Украину не будет размещено у линии фронта. Об этом сообщает ТАСС.
-
2024-04-26 06:34
Средства массовой информации в Армении в 2023 году были политически поляризованы, и финансовая жизнеспособность средств массовой информации оставалась препятствием для свободы прессы. Об этом говорится в ежегодном докладе Госдепа США «2023 Country Reports on Human Rights Practices: Armenia».
-
2024-04-26 06:32
В графике президента США Джо Байдена пока не фигурируют контакты с его турецким коллегой Реджепом Тайипом Эрдоганом. Об этом представитель Белого дома Джон Кирби заявил на брифинге.
-
2024-04-26 06:28
Французский военный журналист армянского происхождения Лео Николян все еще остается в международном аэропорту "Звартноц" в Ереване и не прекращает голодовку пятый день.