ՀՀ տարածքային ամբողջականության դեմ իշխանությունների գործողությունները քննության առարկա են դարձվել
ՀՀ տարածքային ամբողջականության դեմ իրականացվող գործողությունները քննության առարկա են դարձվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ դատախազությունից։
Նշենք, որ 2020թ նոյեմբերի 10-ից՝ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվում է նոր սահմանագծում՝ առանց որևէ իրավական հենքի՝ փաստաթղթի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ՝ նոր սահմանները գծվում են «բանավոր ըմբռնման» հիման վրա։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ դատախազություն՝ պարզելու, թե արդյո՞ք ՀՀ տարածքային ամբողջականության դեմ իրականացվող գործողությունների առնչությամբ քրեական գործ հարուցվել է, թե ոչ։ Բացի դա՝ մենք հարցմամբ նշել էինք, որ սահմանամերձ բնակավայրերի համայնքապետերի կողմից հնչեցված հայտարարությունների համաձայն՝ ապօրինի իրականացված սահմանազատման արդյունքում Ադրբեջանի հսկողության տակ են անցել Սյունիքի մի շարք ենթակառուցվածքներ, արոտավայրեր, բնակիչների տներ՝ պետությանը և քաղաքացիներին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։ Հետաքրքրվել ենք, թե արդյո՞ք դատախազությունն ընթացք տվել է նման ահազանգերին, եթե այո, ապա ինչ է պարզվել ուսումնասիրությունների կամ նյութերի նախապատրաստման արդյունքում, իսկ եթե այդ ահազանգերը քննության առարկա չեն դարձվել՝ խնդրել ենք նշել պատճառները։
Այսպես, «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան դատախազությունից հայտնել են, որ նշված հանգամանքները քննության առարկա են դարձել ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցի ընթացքում հայտնած փաստերի հիման վրա ՀՀ ՀՔԾ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում, որոնց կտրվեն քրեաիրավական գնահատական։
«Միաժամանակ պարզաբանում եմ, որ նախնական քննության գաղտնիությամբ պայմանավորված՝ քրեական գործի քննության ներկա փուլում այլ տվյալներ հնարավոր չէ տրամադրել»,- հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 12:03
Разоблачена очередная азербайджанская ложная манипуляция. Об этом сообщила председатель постоянной комиссии по защите прав человека и общественным вопросам Национального Собрания Республики Армения, полномочия которой были прекращены незаконно, беспартийный депутат Тагуи Товмасян.
-
2025-06-06 11:56
Спикер Совета Федерации Валентина Матвиенко рада возобновлению политического диалога двух стран на парламентском уровне. Об этом она сказала в ходе двусторонней встречи с главой Нацсобрания Армении Аленом Симоняном.
-
2025-06-06 11:53
Президент США Дональд Трамп мог потерять за день свыше одного миллиарда долларов из-за ссоры с американским предпринимателем Илоном Маском, при этом котировки акций компании Маска Tesla на открытии торгов на Уолл-стрит в четверг рухнули почти на 14%, сообщает портал Axios.
-
2025-06-06 11:48
В Ереване в рамках визита председателя Совета Федерации Федерального Собрания России Валентины Матвиенко 6 июня проходит 10-й армяно-российский межрегиональный форум.