Հայտնի է Թուրքիային Bayraktar-TB2-ի բրիտանական բաղադրիչների մատակարարման դադարեցման պատճառը
Հայտնի է դարձել Մեծ Բրիտանիայից Թուրքիա անօդաչու թռչող սարքերի արտադրության համար նախատեսված բաղադրիչ մասերի մատակարարումների դադարեցման մասին: Խոսքը Andair Ltd-ի մասին է, որը բաղադրիչներ է մատակարարել թուրքական Baykar Makina արտադրողին, որը թողարկում է Bayraktar-TB2 հարվածային հետախուզական անօդաչու թռչող սարքեր:
Ըստ արևմտյան մամուլի՝ արտահանումը դադարեցվել է այն պատճառով, որ Թուրքիան Ադրբեջանին բրիտանական բաղադրիչներով անօդաչու թռչող սարքեր էր վաճառում Լեռնային Ղարաբաղի պատերազմում դրանց հետագա օգտագործման համար:
Հայկական տեղեկատվական աղբյուրները գրում են, որ բրիտանական ընկերությունը դիմել է Լոնդոնում Հայաստանի դեսպանատուն` խնդրելով պարզաբանել, թե արդյոք Ղարաբաղում հակամարտության ընթացքում խփված Bayraktar-ը բրիտանական նշագրմամբ մասեր ունի: Հայկական կողմը հաստատել է տեղեկատվությունը՝ անօդաչու սարքերի վրա Andair Ltd-ի վառելիքի պոմպերի առկայության մասին:
Նշենք, որ Ղարաբաղում խփված «Բայրաքթարներում» բրիտանական բաղադրիչների առկայության մասին տեղեկատվությունը մամուլ էր դուրս եկել դեռ նոյեմբերին: Միևնույն ժամանակ, բրիտանական ընկերությունը քննադատության է ենթարկվել Թուրքիայի հետ համագործակցության համար, որը «պատրաստ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից չսահմանված ռազմական գործողությունների համար ԱԹՍ-ի վաճառքը երրորդ երկրներին»: Հենց այս ձևակերպումն է, որն այժմ օգտագործվում է որպես թուրքական անօդաչու սարքերի արտադրության մատակարարումների դադարեցման պատճառ:
Այս առումով կարելի է ենթադրել, որ բրիտանական ընկերությունը ի սկզբանե քաջատեղյակ էր Ադրբեջանի կողմից օգտագործվող թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի վրա իր բաղադրիչների առկայության մասին: Եվ միայն հասարակության ուշադրությունն այս խնդրին Լեռնային Ղարաբաղում մի քանի այդպիսի անօդաչու ինքնաթիռներ խփելուց և դրանց «ներսից» զննելուց հետո, Andair Ltd.-ին ստիպել է դադարեցնել համագործակցությունը թուրքական Baykar Makina-ի հետ, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-17 05:44104
Министр труда Франции Элизабет Борн будет назначена новым премьером страны. Как передает Арменпресс со ссылкой на РИА новости, об этом сообщает телеканала BFMTV со ссылкой на источники.
-
2022-05-17 05:40107
Главы МИД ЕС не смогли согласовать шестой пакет санкций против России, страны союза продолжат дискуссии. Об этом заявил в понедельник глава европейской дипломатии Жозеп Боррель.
-
2022-05-17 05:38122
Мы продолжаем работать активно совместно в деле урегулирования и карабахской проблемы – уже в трёхстороннем формате, вместе с нашими партнёрами из Азербайджана. Об этом заявил президент РФ Владимир Путин в начале встречи с премьер-министром Армении Николом Пашиняном.
-
2022-05-16 21:05313
Движение сопротивления завтра в 08:00 возобновит мирные акции неповиновения на всей территории столицы. Об этом в прямом эфире в Facebook заявил вице-спикер НС Ишхан Сагателян, сообщив, что члены движения перекроют улицы и парализуют движение.