«Հայրենիք» զորախմբի անդամ․ Քյարամյանը կոորդինացնում էր Շուշիի հանձնումը
Որտեղ Արգիշտի Քյարամյանը հայտնվում էր՝ այդտեղ սկսվում էր թշնամու ինտենսիվ կրակը։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԱԾ պահեստազորի սպա, փոխգնդապետ, «Հայրենիք» զորախմբի անդամ Զոհրաբ Ավետիսյանը։
«Կրակը վարվում էր կոնկրետ մեր զորախմբի ուղղությամբ, կողքերը կրակ չէր գնում։ Այսինքն՝ թիրախավորված էր, դա շատ պարզ երևում էր։ Որտեղ Քյարամյանը հայտնվում էր՝ այդտեղ սկսվում էր թշնամու ինտենսիվ կրակը»,- ընդգծեց Ավետիսյանը։
Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը, թե ինքը մոտենալով «Հայրենիք» զորախմբի տեղակայման վայր, տեսել է թշնամուն դեմ հանդիման պառկած մի զինվորի, ում ձեռքին ինքնաձիգ է եղել, Ավետիսյանն ասաց, որ խոսքն իր մասին է։
Նշենք՝ Հանրային հեռուստաընկերությանն տված հարցազրույցում Քյարամյանն ասել էր․«Հարցրել եմ, թե ո՞վ է տեղակայել իրենց այդտեղ, ասել է՝ ոչ մեկ, ինքս, որից հետո հարցրել եմ որոշ հանգամանքներ և շարունակել եմ գործառույթս»։
Ըստ Զոհրաբ Ավետիսյանի՝ նպատակ կար վերացնել «Հայրենիք» զորախմբին։
«Ես զինվոր չեմ, ես եղել եմ այդ զորախմբի դասակի հրամանատար։ Իրոք, ես այնտեղ դիրքավորված, և պառկած էի։ Մեկ էլ տեսա Քարին տակից դուրս եկավ Քյարամյանը։ Մոտեցավ, հարցրեց, թե ո՞վ է այդտեղի դասակի հրամանատարը, ո՞վ է Ավետիսյան Զոհրաբը, ասացի՝ ես եմ, տղա ջան։ Ասաց՝ թե ես «տղա ջան» չեմ, ԱԱԾ նախկին տնօրենն եմ։ Շարունակեց՝ ճիշտն ասած ես իջա ներքև, ձեր նռնակետն այնտեղ էր, ես իր դիրքը ուզում եմ փոխեմ։ Ես ջղայնացա, ասացի՝ տղա ջան, քեզ ո՞վ է թույլ տվել առանց դասակի հրամանատարի հարցնելու՝ գնալ և զինվորի դիրքը փոխել։ Դու որպե՞ս ինչ ես այստեղ , ո՞վ է թույլ տվել նման քայլեր անել, փորձեց արդարանալ, թե եկել եմ, ուզում եմ օգնել։ Խոսակցությունը շարունակվեց ու ինքը ճողոպրեց էդտեղից։ Տպավորություն էր ստեղծվել, որը հետո համոզմունք դարձավ, որ Աննա Հակոբյանը բունկերից հսկում էր գործողությունները, իսկ Քյարամյանը Շուշիի հանձնման գործողությունները հսկում էր դրսում, դա ըստ իս՝ միանշանակ է։ Նա կորդինացնում էր Շուշիի հանձնման գործընթացը, և ամեն ջանք գործադրեց, որ մեր զորախումբը ոչնչացվի, ի պատիվ պարոն Վանեցյանի և մեր զորախմբի տղաների մենք մարդկային կորուստներ չունեցանք, մինիմալ կորուստներ եղան։ Նպատակը մեր զորախումբը վերացնելն էր»,- հավելեց նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-27 05:28
Военная полиция Минобороны Армении принимает меры для установления личности граждан в военной форме, присоединившихся к политической акции в селе Киранц Тавушской области. Об этом сообщает пресс-служба оборонного ведомства.
-
2024-04-27 05:23
В результате применения светошумового специального средства в селе Киранц Тавушской области Армении были госпитализированы 5 граждан (4 женщины, 1 мужчина) и двое сотрудников полиции. Об этом сообщает «Национальный фронт».
-
2024-04-27 05:19
Украинская армия вывела с фронта американские танки Abrams M1A1 из-за российских разведывательных и ударных дронов, которыми теперь кишит воздушное пространство над полем боя. Танки оказались слишком уязвимы перед дронами, – пишет агентство Associated Press.
-
2024-04-27 05:16
К борьбе жителей приграничных сел присоединились 20 контрактников.