«Հ2»-ը զրկվեց եթերից, «TV5»-ը և «Արմնյուզ»-ը կդիտեն միայն Երևանում
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներն այսօր՝ հունվարի 15-ին, փակ և գաղտնի ռեժիմով բաշխեցին հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները:
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն իր խոսքում նշեց, որ հանրապետական ծածկույթի համար հայտարարվել էր 6 սլոթ, իսկ մայրաքաղաքային ծածկույթի համար՝ 9 սլոթ: «Սական դեկտեմբերի 30-ին կնքվեց միջկառավարական պայմանագիրՀայաստանի և Ռուսաստանի միջև, որի համաձայն ռուսական մեկ հեռուստաալիք ստանում է հանրապետական, ևս երկուսը՝ մայրաքաղաքային ծածկույթի արտոնագիր, առանց լիցենզիայի: Դա նշանակում է, որ հանրապետական լսոթերը դառնում են 5, իսկ մայրաքաղաքային սլոթերը՝ 7»,-ասաց Հակոբյանը:
Նա տեղեկացրեց, որ հանրապետական լսոթերի համար հայտ էին ներկայացրել 12 ընկերություն, որից երեքը դիմել էին միայն հանրապետական սփռման մրցույթի համար, իսկ մնացած 9-ը նաև մայրաքաղաքային: Միայն մայրաքաղաքային սփռման մրցույթի համար ներկայացվել էր 4 հայտ: «Սակայն հունվարի 8-ին «Սկիզբ մեդիա» հեռուստաընկերությունը, իսկ հունվարի 13-ին «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ ընկերությունները ներկայացրեցին իրենց դիմումները, որով նրանք հետ կանչեցին իրենց հայտերը, ուստի չեն մասնակցում այս մրցույթին»,-ասաց նա:
Ստորև ներկայացնում ենք վերջնական արդյունքում հանրապետական լսոթերի համար մրցույթին մասնակցած հեռուստաընկերությունների ստացած միավորները.
«Արմնյուզ» ՓԲԸ – 613 միավոր,
«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն - 626 միավոր,
«Շարք» ՍՊԸ-ն (5-րդ ալիք) – 657 միավոր,
«Մուլտիմեդիա կենտրոն TV» ՍՊԸ-ն – 663 միավոր,
«Արմենիա TV» ՓԲԸ-ն – 723 միավոր,
ATV ՍՊԸ-ն – 670 միավոր,
Freenews ՍՊԸ-ն – 531 միավոր,
«Մելտեքս» ՍՊԸ-ն (Ա1+) – 545 միավոր,
«Հուսաբեր» ՓԲԸ-ն (Երկիր Մեդիա) – 688 միավոր
«Շանթ» ՍՊԸ-ն – 680 միավոր:
Միայն Մայրաքաղաքային ծածկույթի համար հայտ ներկայացրած ընկերությունները ստացել են հետևյալ միավորները.
«Դար 21» հեռուստաընկերությունը – 492 միավոր,
«ՄՈ TV մեդիահոլդինգ» ՓԲԸ-ն – 463 միավոր,
«Արփի մեդիա» ՍՊԸ-ն – 542 միավոր,
«Շանթ սպորտ» ՍՊԸ-ն – 216 միավոր:
Նիստի ավարտին Տիգրան Հակոբյանը նշեց. «Ամենաբարձր միավորներ ստացած ընկերությունները լրացնում են հանրապետական մուլտիպլեքսը: Այն հեռուստաընկերությունները, որոնք ավելի քիչ թվանշաններ են հավաքել, տեղ են զբաղեցնում մայրաքաղաքային մուլտիպլեքսում, եթե դիմել էին մայրաքաղաքային սլոթերի համար»:
Ըստ այդմ, հանրապետական սփռման 5 սլոթերի համար առաջին առավելագույն միավոր հավաքած ընկերություններն են.
«Արմենիա TV»-ն, «Հուսաբեր» ՓԲԸ-ն (Երկիր մեդիա), «Շանթ» ՍՊԸ-ն, ATV-ն, և «Մուլիտիմեդիա կենտրոն TV»-ն:
Հետևաբար, «Արմնյուզ» ՓԲԸ-ն և «Շարք» ՍՊԸ-ն (5-րդ ալիք) չեն ստացել հանրապետական սփռման հնարավորություն, նրանք կշարունակեն հեռարձակվել միայն մայրաքաղաքում: իսկ ահա «Հայկական երկրորդ հեռուստաալիքը» չէր դիմել մայրաքաղաքային սլոթի մրցույթի համար, հետևաբար զրկվեց եթերից:
Մայրաքաղաքային սփռման հնարավորություն ստացավ Freenews ՍՊԸ-ն, իսկ ահա «Մելտեքս» ՍՊԸ-ն (Ա1+), թեև բարձր միավորներ էր ստացել, սակայն չէր դիմել մայրաքաղաքային հեռարձակման համար, հետևաբար եթեր չի ստանա:
Մայրաքաղաքային սփռման եթեր ստացան նաև «Դար 21» հեռուստաընկերությունը, «ՄՈ TV մեդիահոլդինգ» ՓԲԸ-ն և «Արփի մեդիա» ՍՊԸ-ն: Իսկ «Շանթ սպորտ» ՍՊԸ-ն դուրս մնաց, քանի որ չէր հաղթահարել միավորների նվազագույն շեմը՝ 280:
«Մենք հիմա կգնանք և վերջնական որոշումը կձևակերպենք, որը կհրապարակվի: Ես հույս հայտնեմ, որ բոլոր այն հեռուստաընկերությունները, որոնք կստանան լիցենզիա, կստանան իրենց կարևորագույն սոցիալական միսիան, կհեռարձակեն հանրային պահանջմունքների և հետաքրքրությունների բազմազանությունը, կհամապատասխանեն տեխնիկական և արտադրական բարձր ստանդարտներին, կօգտագործեն հեռուստատեսության ճանաչողական և գիտելիքներ տարածելու դերը: Սա ամենակարևոր մաղթանքն է հանձնաժողովի կողմից»,-ասաց Տիգրան Հակոբյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 13:04
Азербайджановед Татевик Айрапетян анализирует отдельные части выступления Алиева через призму отношений Азербайджана с США, ЕС и Россией. Поскольку сегодня в разных источниках распространяется информация о том, что Трамп поделился видео, где Алиев его восхваляет, Айрапетян начинает с блока «Азербайджан – США».
-
2025-07-22 12:35
Уже несколько месяцев как главарь развязал вызывающую обеспокоенность кампанию против одного из самых священных символов национальной идентичности Армении – Армянской апостольской церкви. Об этом говорится в заявлении, распространенном оппозиционным движением «Аякве».
-
2025-07-22 12:32
Экс-глава общины Авшар и брат бывшего депутата Араика Арутюняна – Сурик Григорян вернет государству 22 миллиона драмов ($55тыс.). Об этом сообщает прокуратура Армении.
-
2025-07-22 12:31
Сколько бы Пашинян ни пытался уйти от 44-дневной войны и её последствий, его «конструктивный партнёр» Алиев постоянно напоминает, что чаша терпения переполнилась и политическое решение было принято после заявления: «Арцах — это Армения, и точка».