Վազգեն Մանուկյան․ «Մինչև երկիրը ոտքի չկանգնի, լավ չենք ապրելու»
Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր այցելել է Գյումրի` գյումրեցիների հետ հանդիպման։
Մանուկյանի մարզային այցելության ժամանակ մի խումբ շիրակցիներ փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհը`«Վազգեն, դավաճան» վանկարկելով։ Սակայն Մանուկյանին հաջողվեց հասնել Գյումրի։
Մանուկյանն ասաց, որ եկել է Գյումրի` քննարկելու, թե երկիրն ինչ վիճակում է հայտնվել և ինչ քայլեր պետք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։
«Ունենք 4500 զոհ, 10-15 000 վիրավոր, Արցախի տարածքի մեծ մասը կորցրել ենք, Հայաստանի սահմանները սեղմվում են, Սյունիքում և Տավուշում բազմաթիվ խնդիրներ կան, հայերին բոլորն արհամարհում են։ Ինքնախաբեությամբ չզբաղվեք և հույս չունենաք, որ լավ ենք ապրելու։ Մինչև երկիրը ոտքի չկանգնի, լավ չենք ապրելու»,–ասաց Մանուկյանը։
Նա նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2.5 տարվա ընթացքում որևէ ճիշտ որոշում չի կայացրել։
Մանուկյանի խոսքով` դեռ կարելի է կանգնել ոտքի։ Մասնավորապես, նախագահ կամ վարչապետ ընտրելիս չպետք է նայել` գեղեցի՞կ է նա ժպտում, թե ոչ։ Նրա մեկնաբանմամբ` վարչապետը կամ նախագահը պետք է խելոք լինեն, լինեն ազնիվ, փորձ ունենան և նվիրված լինեն հայրենիքին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.