Գերմանիայի իշխանությունները թույլատրել են «Հյուսիսային հոսք-2»-ի հետագա կառուցումը
Գերմանիայի ծովագնացության և ջրագրության դաշնային գերատեսչությունը հունվարի 15-ին թույլատրել է գերմանական ջրերում «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը: Նախկին թույլտվությամբ մինչև մայիսի վերջ աշխատանքներն արգելված էին, փոխանցում է DW-ն:
Միաժամանակ, ձգձգվում է Դանիայի ջրերում գազատարի կառուցումը: «Մենք ստացել ենք Դանիական էներգետիկ գործակալության հավանությունը ուրբաթ աշխատանքը սկսելու մասին: Սակայն դա չի նշանակում, որ մենք նույն օրն իսկ սկսում ենք խողովակների անցկացումը»,- հայտարարել է Nord Stream 2 AG նախագծի օպերատորի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ նախ անհրաժեշտ է ստուգել տեխնիկական սարքավորումները:
Խողովակների անցկացման աշխատանքները դադարեցվել էին 2019 թվականի դեկտեմբերին եվրոպական կապալառուների դեմ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով: Խողովակներ անցկացնող ռուսական «Ակադեմիկոս Չերսկի» նավը Նախոդկայից գերմանական Մուկրան նավահանգիստ էր ժամանել դեռևս 2020-ի մայիսին, բայց Դանիայի իշխանություններն արգելել էին Բորնհոլմ կղզու շրջանում ցանկացած շինարարական աշխատանք՝ դա պատճառաբանելով ձողաձկան ձվադրմամբ: 2020 թվականի դեկտեմբերին աշխատանքները վերսկսվել էին, Ամանորից առաջ Գերմանիայի հատուկ տնտեսական գոտում խողովակներ էին անցկացվել 2,6 կմ երկարությամբ հատվածում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 19:50
Выпускники военных вузов Армении смогут приобрести дом в любой точке страны по средней цене 3-комнатной квартиры в Ереване. Об этом заявил в парламенте депутат парламента от фракции "Гражданский договор" Армен Хачатрян, представляя проект изменений в закон "О воинской службе и статусе военнослужащего".
-
2025-07-01 19:46
ЗАО "Вива Армения" планирует приобрести 100% акций интернет-провайдера GNC Alfa. Ранее компания выступала под брендом "Ростелеком Армения", затем - OVIO.
-
2025-07-01 19:44
Российская журналист и блогер Ксения Собчак записала видеообращение, в котором выразила поддержку арестованному бизнесмену Самвелу Карапетяну. Собчак назвала бизнесмена крупнейшим инвестором, бизнесменом, меценатом. А также настоящим, истинным патриотом Армении.
-
2025-07-01 19:42
Фракция «Мать Армения» Совета старейшин Гюмри бойкотировала внеочередное заседание, выразив поддержку арестованному архиепископу Микаэлу Аджапаяну и другим.