Մանուկյան․ Ռուսաստանին ձեռնտու է, որ մենք ոտքի կանգնենք, բայց ոչ Նիկոլի միջոցով
Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո կարո՞ղ է գալ նոր կառավարություն և վերսկսել պատերազմը. Եթե մեկը տենց բան անի, ուրեմն խելագար է. ներկա պայմաններում պատերազմ սկսելը խելագարություն է: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, Գյումրիի «Արագած» մարզամշակութային կենտրոնում գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ առնվազն 2-3 տարի պետք է անցնի, որ բանակը գոնե մի քիչ ոտքի կանգնի:
«Ցանկացած պատերազմ մեզ համար անցանկալի է: Հայաստանն ու Արցախը երբեք պատերազմ չեն սկսել: Պատերազմը մտքներիցդ հանեք:
Մենք պետք է վերցնենք ու քննարկենք նոյեմբերի 9-ի պայմանագիրը: Մենք պետք է պահանջենք, կկատարվի, թե ոչ, դա ուրիշ հարց է, Հայաստանը պետք է պահանջը, որ առաջին կետը կատարվի, այսինքն Կուբաթլուի և Զանգելանի մոտ զորքերը որտեղ կանգնած էին, այդտեղ էլ կանգնեն, ոչ թե Սյունիքի մոտ կանգնեն: Երկրորդ, գերիների վերադարձը պետք է կատարվի: Մեզ հետաքրքրում են այս կետերը, իսկ Ադրբեջանին հետաքրքրում է միայն երկու բան. մեկը Ղարաբաղի հարցն է, երկրորդը ճանապարհ, որ Ադրբեջանը միանա Նախիջևան ու Թուրքիայի հետ: Հայաստանը պետք է ասեր՝ մինչև գերիների հարցը չլուծվի, ուրիշ հարց չեմ քննարկում: Դե՞մ են, դուռը շրխկացրու, դուրս արի: Նիկոլը կարա՞ տենց բան անի, չի կարող»,-ասաց Վազգեն Մանուկյանը:
Նա ընդգծեց, որ պետք է շատ արագ, 2-3 տարում վերականգնել մեր բանակը. «Միակ երկիրը, որից մենք կարող ենք զենքը կամ զրի վերցնել, կամ էժան գնել, Ռուսաստանն է: Տարիների ընթացքում մեր շահերը գնալով համընկնելու են: Թուրքիան անընդհատ լկտիանալու է, Ադրբեջանը լկտիանալու է, այս տարածաշրրջանում մեծ փոփոխություններ են լինելու: Ռուսաստանին էլ է ձեռնտու, որ մենք ոտքի կանգնենք, բայց ոչ Նիկոլի միջոցով»,- ասաց Վազգեն Մանուկյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 16:05
Вышла в свет книга политолога Карена Бекаряна «Маятник-2», которая является логическим продолжением книги «Маятник», изданной в 2022 году в серии «Айацк».
-
2025-07-16 16:02
Вероятность выхода из ОДКБ выше, чем вероятность разморозки нашего членства в Организации. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян.
-
2025-07-16 16:00
Ряд ведущих и старших аналитиков по России и Украине из Бюро разведки и исследований госдепартамента (INR), был уволен на прошлой неделе, сообщает газета The New York Times. Уволенные специалисты не были шпионами, но анализировали мировые события, помогая американской дипломатии.
-
2025-07-16 16:00
Управление ЗАО "Электрические сети Армении" может быть передано в управление иностранному государству, точнее международной компании из дружественной страны, сказал в ходе пресс-конференции премьер-министр Никол Пашинян.