Դատախազությունում ընդհանուր պարգևատրումների չափը կազմել է ավելի քան 1,7 մլն ԱՄՆ դոլար
ՀՀ դատախազությունում 2020 թ. բաժանվել է ընդհանուր առմամբ 1,732,694.13 ԱՄՆ դոլարի չափով պարգևավճար։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցին ի պատասխան հայտնել են դատախազությունից։
«Փաստինֆո»-ն 2020 թվականի դեկտեմբերի 30-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով տեղեկություն տրամադրել հատկացված պարգևավճարների մասին, մասնավորապես դեկտեմբերին աշխատակիցներին ընդհանուր առմամբ որքան պարգևավճար է տրվել, ՀՀ գլխավոր դատախազը, նրա տեղակալները, կոլեգիայի անդամները պարգևավճար ստացել են, թե ոչ։ և որքան է կազմել ընդհանուր գումարը։
Մեկ այլ հարցադրմամբ խնդրել էինք գլխավոր դատախազին տեղեկացնել, թե ընդհանուր առմամբ, 2020 թ. որքան պարգևավճար է հատկացվել դատախազներին։
«2020թ պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 909 664 421 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը և վճարները»,- ի պատասխան հայտնել են գլխավոր դատախազությունից։
Ինչ վերաբերում է դեկտեմբեր ամսվա ընթացքում ստացված պարգևավճարներին, ապա ՀՀ դատախազության բոլոր աշխատակիցները (դատախազներ և աշխատակազմ) 2020թ դեկտեմբեր ամսվա ընթացքում խրախուսվել են մեկ դրույքաչափով։
Նկատենք, որ դատախազությունը գրավոր պատասխանում շրջանցել է ղեկավարությանը տրամադրված պարգևավճարներին վերաբերող հարցը, սակայն շեշտել է, որ բոլոր աշխատակիցներն են ստացել գումարը, հետևապես հետպատերազմյան ճգնաժամում գտնվող Հայաստանի գլխավոր դատախազն ու տեղակալները ևս ստացել են տոնական պարգևավճար։
Նշենք, որ դատախազներին որպես պարգևավճար տրված 909 664 421 ՀՀ դրամը օրվա փոխարժեքով հաշվարկված համարժեք է ավելի քան 1,7 մլն ԱՄՆ դոլարին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 15:07
Церковь мешает премьеру Николу Пашиняну превратить Армению в "Западный Азербайджан". Об этом бывший вице-спикер парламента Армении, представитель РПА Эдуард Шармазанов заявил в соцсети.
-
2025-06-09 15:06
Руководитель парламентской фракции "Армения" Сейран Оганян подтвердил, что их политсила готова в разумные сроки предоставить недостающие подписи 28 депутатов для инициирования в Национальном Собрании процедуры импичмента премьер-министру РА Николу Пашиняну.
-
2025-06-09 15:05
По результатам исследований, проведенных с целью строительства в Армении нового атомного энергоблока, будет уточнена его модель, учитывающая как особенности армянской энергосистемы, так и вопросы мощности и структуры финансирования. Об этом на совместном заседании постоянных парламентских комиссий во время обсуждения годового отчета «Об исполнении государственного бюджета Республики Армения в 2024 году» заявил 9 июня министр территориального управления и инфраструктур Давид Худатян.
-
2025-06-09 14:31
Иеромонах Асохик Карапетян заявил, что против Армянской Церкви готовится террор на государственном уровне, а компетентные органы бездействуют.