ՄԻՊ․ ՀՀ-ին վերաբերող ցանկացած միջոցառում պետք է իրականացվի Սահմանադրության երաշխավորմամբ
Տնտեսական ու տրանսպորտային կապերի հայտարարված ապաշրջափակման՝ Հայաստանին վերաբերող ցանկացած միջոցառում պետք է իրականացվի Հայաստանի քաղաքացիների ու առաջին հերթին սահմանային բնակավայրերի բնակիչների ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների բարձր երաշխավորմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Հայաստանի Հանրապետության պետական կառավարման բարձրագույն մարմինների գործողությունների կամ որոշումների հիմքում պետք է լինի այն, թե որքանով է այդ գործողությամբ կամ որոշմամբ մեր երկրում ապահովվում իրավունքի գերակայությունը: Սա իր հերթին նշանակում է Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու կյանքի, սեփականության ու մյուս բոլոր իրավունքների ամուր երաշխիքներ, բոլոր ռիսկերի ապահովագրմամբ դրանց լիարժեք պաշտպանություն իրական կյանքում:
Սկզբունքային կարևորության հարց է այն, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի ու դրան հաջորդած՝ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության դրույթների ցանկացած իրականացում պետք է պարտադիր հաշվի առնի, որ ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները Արցախում հայերի նկատմամբ իրականացրել են էթնիկ զտումների քաղաքականություն, ոչ միայն շարունակում են, այլ նաև օրեցօր խորացնում են հայատյացությունն ու թշնամանքի քարոզը, հայ ժողովրդի մասին խոսում են ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով»,- գրել է Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանը բացարձակ դատապարտելի է համարում ՀՀ քաղաքացիների ուղղված բռնության սպառնալիքներով ու ահաբեկելու դիրքերից խոսելու կամ պահանջներ ներկայացնելու որևէ փորձ. դա ուղիղ ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային իրավունքը և կոպտորեն խախտում նրանց միջազգայնորեն ճանաչված ու ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները:
«Այսքանով հանդերձ, եթե միջազգային ակտի որևէ դրույթ կարճաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում հանգեցնելու է Հայաստանի բնակիչների իրավունքները խախտող գործողությունների կամ որոշումների, ապա դրանք չեն կարող ունենալ որևէ իրավական ուժ, կխախտեն իրավունքի գերակայությունը ու հետևաբար նաև՝ ՀՀ Սահմանադրությունը:
Սրանք մեր պետության պարտավորություններն են Հայաստանում ապրող յուրաքանչուր մարդու նկատմամբ, պարտավորություններ են, որոնք մեր պետությունը ստանձնել է մարդու իրավունքներ պաշտպանելու համար և որոնք ուղիղ հետևում են իր իսկ ստորագրած ու վավերացրած միջազգային պայմանագրերից»,- գրել է Թաթոյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-11-28 17:0718
У Армении есть существенный потенциал в сфере производства чистой энергии, заявил глава миссии USAID в Армении Джон Аллело на полях "Energy Week 2023" в Ереване.
-
2023-11-28 17:0634
Развитие Российско-Армянского университета надо обеспечить благодаря созданию адекватной нормативной базы, описывающей деятельность этого и других Славянских университетов. Об этом заместитель министра науки и высшего образования РФ Константин Могилевский заявил РИА Новости.
-
2023-11-28 16:08111
Для Запада важнейшей страной в регионе является Азербайджан, а происходящее между США и Азербайджаном – имитация, ширма. Об этом в беседе с журналистами 28 ноября заявил политолог Ален Гевондян.
-
2023-11-28 15:40137
На данный момент проблема есть, часть армянских грузовиков отправили назад, часть ждет результатов экспертизы. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am 28 ноября заявил таможенный атташе посольства Армении в России на КПП «Верхний Ларс» Ваан Акопян.