Երասխում սկսվել է «Հիշատակի բլուր» նախագծի իրագործումը
«ՄԻՌ» միջազգային հումանիտար հիմնադրամի վարչության ղեկավարության նախաձեռնությամբ սկսվել է «Հիշատակի բլուր» նախագծի՝ Երասխ գյուղում զոհված Էրեբունի ավիաբազայի Մի-24-ի ռուս օդաչուներին նվիրված հուշահամալիրի իրագործումը: Այս մասին հայտնում է «ՄԻՌ» միջազգային հումանիտար հիմնադրամի մամուլի ծառայությունը:
Համալիրը ներառելու է Իլյա մարգարեի անվան մատուռ-եկեղեցի, եկեղեցապատկան տարածք, ռազմապատմական թանգարան, խաչերթի տեղ, ռուս օդաչուների հուշարձան և այլ նշանակալի հիշատակի օբյեկտներ: Համալիրի տարածքում ստեղծվելու են հարմարավետ սալարկված արահետներ, տնկվելու են մրգերի և հատապտուղների ծառեր և թփեր, բուժական և դեկորատիվ բույսեր, որոնք բերվել են Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններից:
Նախագծի իրագործման համար մեկնարկել է ճարտարապետության, քանդակագործության և նախագծման ոլորտներում Ռուսաստանից և Հայաստանից բարձր որակավորում ունեցող մասնագետների թվից աշխատանքային խմբի հավաքումը:
«Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման պատմության մեջ ամենամեծածավալ նախագծին մասնակցելու ցանկություն են հայտնել Ռուսաստանի 10 տարածաշրջաններից մասնագետներ և կամավորներ»,- ասել է «ՄԻՌ» միջազգային հումանիտար հիմնադրամի վարչության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը:
Արդեն հունվարի 18-ին Մոսկվայից առաջին արտագնա աշխատանքային խումբը կսկսի այս նախագծի իրագործումը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 16:33
Официальный представитель МИД России Мария Захарова посоветовала россиянам, находящимся в Азербайджане, или планирующим поездку в эту страну, учитывать текущую обстановку.
-
2025-07-02 16:30
В головном офисе «Ташир Групп» проводятся неотложные следственные действия.
-
2025-07-02 16:30
Мы запросили возможность посещения российских граждан сотрудниками консульского отдела посольства России в Азербайджане. Об этом на брифинге заявила официальный представитель Министерства иностранных дел России Мария Захарова.
-
2025-07-02 15:27
Армения берет ориентацию на Запад часто в ущерб своим национальным интересам, пример - отход от сотрудничества с Организацией Договора о коллективной безопасности (ОДКБ). Об этом заявил заместитель директора четвертого департамента стран СНГ МИД РФ Дмитрий Масюк.