Մեդվեդև. ԱՄՆ-ում ընտրությունները կարող են դառնալ համաշխարհային զարգացման մեջ զգալի փոփոխությունների թրիգեր
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կարող են դառնալ համաշխարհային զարգացման մեջ զգալի փոփոխությունների թրիգեր, լուրջ ազդեցություն ունենալ միջազգային իրավունքի ինստիտուտների և անվտանգության գլոբալ համակարգի վրա: Շաբաթ ՏԱՍՍ-ում հրապարակված հոդվածում այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:
Նրա կարծիքով՝ այս երկրում վերջին ընտրությունները հատուկ հետաքրքրություն են ներկայացնում աշխարհի իրավիճակի վրա ազդեցության ենթատեքստում: Նա նշել է, որ ԱՄՆ ընտրական համակարգի արժանիքները և ծախսերը կարող էին համարվել այդ երկրի բացառապես ներքին գործը, եթե չլիներ մի «բայց»:
«Այդ երկրում ընտրությունները՝ հատկապես, երբ իշխանությունն անցնում է մի քաղաքական ուժից մյուսին, կարող են դառնալ համաշխարհային տնտեսական զարգացման մեջ շատ զգալի փոփոխությունների թրիգեր, լուրջ ազդեցություն ունենալ միջազգային իրավունքի ինստիտուտների և անվտանգության գլոբալ համակարգի վրա»,- կարծում է Ռուսաստանի ԱԽ ղեկավարի տեղակալը:
Նրա խոսքով՝ ընդունված կարծիք կա, որ խոշորագույն տնտեսությունները «մասշտաբային ազդեցություն ունեն մյուս երկրների քաղաքական և սոցիալական զարգացման վրա»: Դրանցում պարբերաբար տեղի ունեցող ճգնաժամերը ազդում են համաշխարհային տնտեսության վրա, իսկ շղթայաբար՝ տարածաշրջանային և առանձին երկրների տնտեսությունների վրա, այդ ազդեցությունից կախված պետությունների քաղաքական համակարգերի վրա, նշել է Մեդվեդևը:
«Բայց դրա հետ մեկտեղ, հաճախ տեսադաշտից դուրս են մնում, որ առանձին քաղաքական իրադարձությունները, օրինակ՝ ընտրությունները, կարող են լուրջ ճգնաժամեր հրահրել մյուս երկրներում»,- նշել է նա: Ռուսաստանի ԱԽ ղեկավարի տեղակալի կարծիքով՝ սա հատկապես արդիական է, եթե խոսքը վերաբերում է այն պետություններին, որոնք «անմիջականորեն ազդում են համաշխարհային հիմնարար գործընթացների վրա»:
«Ամերիկացի բարձրագույն շատ ղեկավարներ ոչ մեկ անգամ, այդ թվում՝ անձամբ ինձ, ասել են, որ «այո, մեր համակարգը կատարյալ չէ, բայց մենք դրան վարժվել ենք, և մեզ այդպես հարմար է»,- հավելել է Մեդվեդևը: Ընդ որում՝ նա նշել է, որ ամբողջ աշխարհի համար «անհարմար» է դառնում այդպիսի երկրի հետ աշխատելը, քանի որ ԱՄՆ-ն վերածվում է անկանխատեսելի գործընկերոջ: «Իսկ այդ անկանխատեսելիությանը ամենևին անտարբեր չեն մյուս պետությունները, տարածաշրջանային և ռազմաքաղաքական միավորումները: Ամենևին վատ չէր լինի, եթե ԱՄՆ քաղաքական իսթեբլիշմենթը գիտակցեր այս պատասխանատվությունը»,- ամփոփել է ՌԴ ԱԽ ղեկավարի տեղակալը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:06
Турция и Азербайджан в условиях израильских ударов по Ирану попытаются дестабилизировать исламское государство, используя фактор проживающих на его территории тюркских народов. Об этом заявил тюрколог Варужан Гегамян.
-
2025-06-16 18:16
Предстоятель Ширакской епархии ААЦ Архиепископ Микаэл Аджапахян в беседе с журналистами заверил, что сторонников идей премьер-министра Пашиняна в рядах архиепископов нет.
-
2025-06-16 18:14
США отменили консультации с Россией по нормализации работы посольств двух стран. Об этом 16 июня сообщила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-16 18:11
Президент Соединенных Штатов Америки (США) Дональд Трамп скептически относится к втягиванию его страны в борьбу между Ираном и Израилем, поскольку соответствующий шаг может привести к расширению конфликта, сообщает CNN.