Հայկ Հաջինազարյանը Բայդենի վարչակազմում կգլխավորի հաղորդակցությունների բաժինը
Հայկ Հաջինազարյանը Բայդենի վարչակազմում նշանակվել է Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցությունների բաժնի ղեկավար: Այդ մասին ասված է ԱՄՆ նորընտիր նախագահի և փոխնախագահի համատեղ հաղորդագրության մեջ։
Մեկնաբանելով նոր նշանակումները՝ Սպիտակ տանը նշել են, որ դրանք որակավորված, ստուգված և փորձառու մասնագետներ են, որոնք պատրաստ են «արդյունք տալ» առաջին իսկ օրը:
Ընդհանուր առմամբ հայտարարվել է 215 նշանակման մասին, ինչը, ըստ հաղորդագրության, նոր ռեկորդ է մինչև երդմնակալությունը կատարված նշանակումների առումով:
Հայկ Հաջինազարյանը Արևմտյան Փենսիլվանիայում Բայդենի նախընտրական արշավի մամուլի քարտուղարն էր: Մինչ այդ նա տեղեկատվական աջակցություն էր ապահովում ներկուսակցական ընտրությունների և Նյու Հեմփշիրի, Նևադայի, Տեխասի, Օհայոյի և այլ նահանգների համընդհանուր ընտրությունների ժամանակ:
Բայդենի քարոզարշավին միանալուց առաջ Հաջինազարյանն աշխատել է Կապիտոլիումի բլրի վրա․ սկզբում՝ որպես Ինդիանայից սենատոր Ջո Դոնելիի մամուլի քարտուղար, իսկ հետո՝ Ներկայացուցիչների պալատի Ներքին անվտանգության կոմիտեի մամուլի քարտուղարի տեղակալ։
Հաջինազարյանը ծնվել է Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում, լիբանանահայ ներգաղթյալների ընտանիքում։ Ավարտել է Ինդիանայի համալսարանը և Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Քաղաքական կառավարման բարձրագույն դպրոցը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 14:07
Непристойные, уличные выражения заполонили всё медиапространство и общество, и это исходит от политической элиты. Об этом сегодня на пресс-конференции заявил председатель Комитета по защите свободы слова Ашот Меликян, представляя нарушения прав журналистов и СМИ, зафиксированные в Армении во втором квартале этого года, и общую ситуацию.
-
2025-07-22 14:06
По данным IRI, если бы выборы состоялись в ближайшее воскресенье, за правящую партию проголосовали бы всего 17 % избирателей — против 20 % в сентябре прошлого года.
-
2025-07-22 14:05
Почти половина населения Армении — 49 % — уверена, что страна движется в неправильном направлении. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого Американским Международным республиканским институтом (IRI) с 16 по 25 июня. Согласно этим данным, лишь 36 % граждан считают, что развитие страны идёт в правильном направлении. Подробности представляет радиостанция «Азатутюн».
-
2025-07-22 14:04
Депутата от оппозиции и бывшего вице-премьера Армении Армена Геворкяна и членов его семьи вызвали в прокуратуру в рамках дела о незаконно нажитом имуществе. Об этом сообщается на сайте официальных объявлений Azdarar.