ԱԺ-ում քննարկվել են Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները
Ազգային ժողովում կայացել է «Ադրբեջանում հայկական կողմի գերիների վերադարձի խնդիրները» թեմայով աշխատանքային փակ քննարկում։ Ինչպես հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը, քննարկումը կազմակերպել են անկախ պատգամավորներ Գոռ Գևորգյանն ու Սոֆիա Հովսեփյանը:
«Քննարկմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ներկայացուցիչներ Արտաքին գործերի նախարարությունից և Ազգային անվտանգության ծառայությունից, իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանը և Սիրանուշ Սահակյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ: Հանդիպմանը քննարկվել են գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները, հնչեցվել են մի շարք առաջարկներ, հստակեցվել հետագա անելիքները: Կարևորվել է համատեղ աշխատանքի արդյունավետությունը»,- ասված է հաղորդագրությունում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-26 15:4933
Президент РФ выступил на Евразийском форуме и обозначил главные тезисы. По его словам, назрело время сформировать комплексную стратегию экономического развития ЕАЭС.
-
2022-05-26 15:4735
Первый Евразийский экономический форум открылся в Бишкеке 26 мая. С приветственным словом на открытии форума выступил Председатель Кабинета Министров Кыргызской Республики Акылбек Жапаров.
-
2022-05-26 15:0382
Сторонники Движения сопротивления 26 мая шествием направились от здания Высшего судебного совета Армении в сторону Площади Франции.
-
2022-05-26 14:5688
Правозащитник, представитель Армении по вопросу пленных в ЕСПЧ Сирануш Саакян в эфире Sputnik Армения прокомментировала проблему находящихся в Азербайджане армянских пленных.