ԱԱԾ-ն հերքում է Միքայել Մինասյանի մեղադրանքներն Արարատ Միրզոյանի հասցեին
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն արձագանքել է ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մեղադրանքներին՝ ուղղված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հասցեին։
ԱԱԾ-ն հերքում է Մինասյանի մեղադրանքներն ու ընդգծում, որ նրա «Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի»։
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ինչպես տվյալ անձին, այնպես էլ համանման անթույլատրելի գործելաոճ կիրառող բոլոր անհատներին ու կազմակերպություններին կոչ է անում բացառել հանրությանն ապատեղեկատվություն հրամցնելու կամ մոլորության մեջ գցելու վարքագիծը, իսկ մեր հայրենակիցներին հորդորում՝ այս պարագայում ևս տուրք չտալ մտացածին և ստահոդ նմանօրինակ հրապարակումներին ու ապավինել Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական տեղեկությունների բովանդակությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է Միքայել Մինասյանին. օրենքով նախատեսված թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ գործադրվելու են քրեադատավարական կառուցակարգեր։ ԱԱԾ-ն նաև հորդորում է ցուցաբերել բացառապես իրավահպատակ վարքագիծ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-09-30 21:14469
«Сегодня уже очевидно, что произошедшая с Арцахом трагедия стала следствием спланированных действий между президентом Азербайджана и премьер-министром Армении, который закрыл глаза на спланированный в Арцахе геноцид, о чем говорил открыто и враг», – заявил один из учредителей Национального комитета, координатор инициативы «АйаКве» Аветик Чалабян на митинге в Ереване.
-
2023-09-30 20:46716
Мы с завтрашнего дня начинаем программу консолидации, чтобы люди разных политических взглядов поняли, что Национальный комитет не имеет монополии на что-либо. Об этом на митинге 30 сентября заявил бывший премьер-министр Армении Вазген Манукян.
-
2023-09-30 19:33487
В преддверии предстоящей 5 октября в Гранаде встречи Алиев-Пашинян в 20 европейских городах пройдут акции протеста.
-
2023-09-30 19:32392
Сообщение министерства обороны Азербайджана о том, что якобы в полдень 30 сентября подразделения ВС Республики Армения открыли огонь в направлении азербайджанских позиций, расположенных в восточной части границы, в результате чего погиб военнослужащий ВС Азербайджана, не соответствует действительности.