Հանդիսությունների համար մասնակիցների թվի սահմանափակումը հանվել է
Կարանտինը հարկավոր էր ևս 6 ամսով երկարաձգել երկրի անվտանգության և առողջապահական համակարգը չծանրաբեռնելու տեսանկյունից: Այս մասին ՀՀ Կառավարության լրատվական ծառաությանը տված հարցազրույցում ասել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը, տեղեկացնում է News.am-ը։
«Որոշ սահմանափակումներ մեղմացվել են.
ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են հատել սահմանը և մուտք գործել Հայաստան նաև ցամաքային սահմանային անցման կետերով, եթե ունեն ՊՇՌ բացասական թեստ։
Հանվել են տարաբնույթ հանրային միջոցառումների, հանդիսությունների համար մասնակիցների թվի սահմանափակումը. նախկինում՝ 60 մասնակից էր, այժմ թիվ չկա սահմանված: Հանվել են նաև փակ տարածություններում միջոցառումների կազմակերպմանը ներկայացվող պահանջները՝ պարտադիր օդափոխություն և այլն»,- ասել է Սահակյանը։
Սահակյանը նշեց, որ պատվաստանյութի ձեռքբերման բանակցություններ են ընթանում: Նրա հաղորդմամբ՝ պատվաստանյութի ձեռբերումից հետո ՀՀ-ում առաջին հերթին կպատվաստվեն ռիսկի խմբի հիվանդները, քանի որ, ըստ նրա՝ ամբողջ հանրապետության համար դա ապահովել չեն կարող:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 13:25
Мэрия Еревана не дала разрешения на шествие и возможную сидячую акцию, запланированные после митинга арцахцев, несмотря на то, что сам митинг был одобрен. Об этом в беседе с Pastinfo сообщил член Совета по защите прав арцахцев Апрес Маргарян.
-
2025-07-12 12:31
Процесс отнятия "Элсетей" у собственника и продажа компании стороннему лицу, вызовет подорожание тарифов на электричество. Об этом пишет инициатива "Айакве".
-
2025-07-12 12:29
Арест полковника запаса Миграна Махсудяна был предсказуем, потому что власти пытались разными способами вывести из игры препятствия, мешавшие процессу так называемой демаркации, стартовавшей еще в прошлом году. Об этом написал в соцсетях депутат парламентской фракции «Честь имею» Тигран Абрамян.
-
2025-07-12 12:26
«Как передает наш источник в правительстве, у премьер-министра Пашиняна уже несколько дней проводятся совещания, «ломают голову» над продлением ареста Самвела Карапетяна. Об этом пишет «Паст».