Յուրաքանչյուր դպրոցական մեկ տարում կկարողանա անվճար հաճախել 3 մշակութային հաստատություն
Դպրոցական բաժանորդային (աբոնեմենտային) համակարգի ներդրման ծրագիրը կիրականացվի նաև 2021 թ.-ին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«2021 թ.-ին հանրակրթական դպրոցներում սովորող յուրաքանչյուր աշակերտի հնարավորություն է ընձեռվում անվճար հիմունքներով այցելել մշակութային երեք հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ (ցանկը` այստեղ): Ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար»,– նշված է հաղորդագրության մեջ:
Բաժանորդային համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում սովորող ավելի քան 386.000 աշակերտներ կարող են մասնակցել իրենց համայնքի կամ ՀՀ ցանկացած այլ քաղաքի մշակութային միջոցառմանը: Ծրագիրը երաշխավորում է դպրոցահասակների մշակութային կրթության իրավունքի իրացման հնարավորությունը:
Ծրագրի նպատակն է մշակութային միջոցառումներին աշակերտների ներգրավվածության բարձրացումը, մշակութային հաստատություն այցելելու ավանդույթի, գեղարվեստական ճաշակի և լայն աշխարհայացքի ձևավորումը:
Ծրագրի ավարտ է սահմանվել 2021 թվականի դեկտեմբերի 31-ը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:26
Сегодня военное противостояние или эскалация между Арменией и Азербайджаном не актуально, заявил помощник президента Азербайджана - заведующий отделом по вопросам внешней политики администрации Алиева Хикмет Гаджиев в интервью немецкой газете «Berliner Zeitung», передают азербайджанские СМИ.
-
2025-07-26 13:16
ДТП произошло сегодня, 26 июля, в Арагацотнской области.
-
2025-07-26 13:14
В последние две недели в Китае резко вырос спрос на рений – редкий металл, который добывается в том числе в Армении. Эксперты пока не могут понять, вызвано ли это краткосрочными спекуляциями на рынке или долгосрочными трендами.
-
2025-07-26 13:12
«Это их миссия, а наша миссия – бороться за то, чтобы вопрос Арцаха не был закрыт», – заявил востоковед, профессор Гурген Меликян в беседе с журналистами 25 июля во время презентации издания «Переговоры по Арцаху» в ответ на вопрос о том, дойдут ли содержащиеся в книге месседжи до действующих властей РА.