Մակունցը՝ Մարուքյանին․ Ձեր գործողություններն ուղղված են ոչ թե լարվածության ուժեղացմանը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած՝ «ՀՀ-ում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» հայտարարության նախագիծն օրակարգ մտցնելու հարցին:
«Իշխանությունը հրապարակեց ճանապարհային քարտեզ՝ պատերազմից հետո առաջացած իրավիճակը հաղթահարելու հետ կապված: Բոլոր քաղաքական ուժերին առաջարկվել է ցանկության պարագայում քննարկել այդ քարտեզն իրականացնելու ուղղությամբ յուրաքանչյուրի դերակատարումն ու նպաստը՝ եթե նման ցանկություն լինի:
Ընդդիմության կողմից հնչեցվող թեզին, թե իշխանության լեգիտիմությունը ճշգրտման կարիք ունի, մենք դրա հետ կապված որևէ առարկություն չենք ներկայացրել և նշել ենք, որ պատրաստ ենք արտահերթ ընտրությունների հետ կապված քննարկումներ ունենալ և քայլերի հերթականություն մշակել:
Հիմա «Լուսավոր Հայաստանն» ասում է՝ եկեք դնենք այդ ամբողջը մի կողմ, եկեք քննարկենք միայն այս նախագիծը և մեր օրակարգով: Այդպես չի լինում: Հետևաբար՝ ձեր առաջարկը, որքան էլ որ պնդեք՝ խնդիրների լուծմանն է ուղղված և լարվածության թուլացմանը, ձեր գործողությունները ուղղված են ոչ թե լարվածության թուլացմանն ու խնդիրների լուծմանը, այլ՝ հակառակը»,- խմբակցության դիրքորոշումը մեկնաբանեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, տեղեկացնում է 1Lurer.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.